Այժմ ցուցադրվում է 1,067 ռեցեպտ 16 բաժիններում!
Նոր տեղադրված ռեցեպտներԽմորի համար`
800 գր ալյուր,
500 մլ կաթ,
1 հատ ձու,
20 գր. դրոժ,
50 գր. կարագ,
1 թգ. աղ,
1 թգ. շաքարավազ:
Միջուկի համար`
4 հատ ձու,
250 գր. բրինզ պանիր,
250 գր. սովորական քերած պանիր,
250 գր բեկոն երշիկ:
Դրոժը գցել գոլ կաթի մեջ, ավելացնել շաքարավազը և այդպես թողնել 15 րոպե: Այնուհետև ավելացնել մնացած բաղադրիչները, խմորը պետք է ստացվի ոչ շատ խիտ: Այնուհետև խմորը դնել կաթսայի մեջ, իսկ կաթսան փաթաթել կտորով որպեսզի տաք լինի և թողնել այդպես 1-1.5 ժամ:
Բրինզ պանիրը քերել քերիչով ավելացնել հարած ձվի վրա: Սովորական պանիրը նույնպես քերիչով անցկացնել, իսկ երշիկը մանր կտորների վերածել:
Երբ խմորը պատրաստ լինի բաժանել 9-10 մասերի, յուրաքանչյուրին աջարական խաչապուրու տեսք տալ և թողնել որպեսզի խմորը հանգստանա մի քանի րոպե: Այնուհետև խմորի մեջ ավելացնել միջուկը: Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 20-25 րոպե:
Շատ համեղ է Թողել է Մարիամ-ը (12 Apr 2011) օրը
Հետաքրքիր է, անպայման կփորձմ: Թողել է Արմինե Հակոբյան-ը (21 Mar 2011) օրը
Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ
Գնահատել: Արձագանքել:Բացել բաժինը:
Այլ ռեցեպտներ այս բաժնից:
Արցախի գաթա Մրգային կարկանդակ կեֆիրով Ֆոկաչա (իտալական ազգային հաց) Գաթա Մսով կարկանդակ






Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!