Այժմ ցուցադրվում է 1,067 ռեցեպտ 16 բաժիններում!
Նոր տեղադրված ռեցեպտներԽմորի համար`
1200 գր. ալյուր,
200 գր. հալած յուղ,
15 գր. խմորիչ,
5 գ. աղ,
400 գր. ջուր:,
Միջուկի համար`
800 գր. ալյուր,
400 գր. շաքարի փոշի,
400 գր. հալած յուղ,
Շերտերի համար`
200 գ. հալած յուղ,
Վրան քսելու համար`
4 ձվի դաղնուց:
Պատրաստել խմոր (առանց խմորիչի), ծածկել սրբիչով և 30-35 րոպե դնել տաք տեղ: Միջուկը պատրաստել ինչպես տրված է ՙՎանաձորի գաթա՚-ում: Պատրաստի խմորը դնել ալյուր ցանած սեղանին, բաժանել մասերի (500 կամ 1000 գ.), գնդի ձև տալ, յուրաքանչյուր մաս առանձին գրտնակել 1.5-2 մմ հաստությամբ, վրան յուղ քսել, հետո շերտը դնել ջրի մեջ և նորից գրտնակել, վրան յուղ քսել: Այս գործողությունը կրկնել 4-5 անգամ: Շերտավոր խմորիչով պատրաստված խմորը փաթաթել ռուլետի նման և կտրել 200 գ. կտորներով: Խմորի կտորները կլոր գրտնակել: Կենտրոնում դնել միջուկը (170 գ.), եզրերը միացնել և կլոր ձև տալ: Հաստությունը պետք է լինի 1.5-2 մմ: Գաթան, միացման մասը դեպի ներքև, դնել յուղ քսած տապակի կամ ժարովնու մեջ, վրան ձվի դեղնուց քսել և պատառաքաղով մի քանի տեղ ծակել: Թխել լավ տաքացված ջեռոցի մեջ` 30-35 րոպե:
Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Նենց կուտեիիիի, շատ եմ սիրում գաթա: Թողել է Աննա-ը (14 Jul 2011) օրը
Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ
Գնահատել: Արձագանքել:Բացել բաժինը:
Այլ ռեցեպտներ այս բաժնից:
Նշով կարկանդակ Ծիրանի թխուկ Խնձորի կարկանդակ Փափուկ Եվ Անուշահամ Բուլկի Խնձորով և գազարով ալադի






Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!