Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Լավաշով տաք ռուլետ: Տեղադրող` Նաիրա | Ավելացման ամսաթիվ` 9 Jun 2010
Տեղադրվել է Կարկանդակներ բաժնում

Բաղադրությունը

2 հատ լավաշ,
150 գր. ապխտած երշիկ,
100 գր. կաղամբ,
3 հատ ձու,
150 գր. պանիր հոլանդական,
2 պճեղ սխտոր,
մայոնեզ,
մի քիչ կանաչ սոխ,
կարագ:

Պատրաստման եղանակները

Ձուն խաշել և խորանարդիկներով կտրատել: Կաղամբը, ապխտած երշիկը, սոխը և սխտորը նույնպես մանրացնել: Այս ամենը խառնել իրար` ավելացնելով, քերիչով անցկացված պանիրը և մայոնեզը:
Լավաշը բացել ամբողջությամբ, վրան մայոնեզ քսել և խառնուրդի կեսը տարածել լավաշի վրա: Լավաշը զգուշությամբ փաթաթել այնպես, որ ռուլետի տեսք ստանա, այնուհետև այն բաժանել երկու մասի:
Տաքդիրի մեջ կալկա դնել, այնուհետև ռուլետները շարել մեջը (նախապես լավաշների վրա քսել կարագ և պանիր շաղ տալ):
Եփել ջեռոցում 175 աստիճան ջերմաստիճանում 10-15 րոպե:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Լավաշով տաք ռուլետ Լավաշով տաք ռուլետ Լավաշով տաք ռուլետ Լավաշով տաք ռուլետ Լավաշով տաք ռուլետ Լավաշով տաք ռուլետ
Այցելուների արձագանքները (1):

Լավաշով տաք ռուլետը համեղ ուտետների շարքում է դասվում... Շնորհակալություն Թողել է Լուինե-ը (20 Dec 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.01/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.0/5 (107 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Կաթնաշոռով և ծիրանով կարկանդակ Շերտավոր Խմոր Տանձով պիրոգ Արցախի գաթա Կաթնաշոռիկ

- Այս ռեցեպտը նայել են - 024275

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!