Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Կաթնաշոռիկ: Տեղադրող` Էլլա | Ավելացման ամսաթիվ` 9 Sep 2012
Տեղադրվել է Կարկանդակներ բաժնում

Բաղադրությունը

Խմոր՝

5 հատ ձու
0,5 կգ. կաթնաշոռ
5 լիքը ճգ. շաքարավազ
1թգ. սոդա
1ճգ. քացախ
3 /750 գրամ/բաժակ ալյուր:

Ինչպես նաև՝

ձեթ,
շաքարի փոշի:

Պատրաստման եղանակները

Նախապես կաթնաշոռը հարկավոր է հարել հարիչով կամ բլենդերով, որպեսզի գնդիկներ չլինեն: Ձուն հարել շաքարավազի հետ միասին: Սոդան, քացախը միասին խառնել և ավելացնել ձվի վրա, ապա ավելացնել նաև կաթնաշոռը և շարունակել հարիչով հարել: Վերջում ավելացնել ալյուրր, մի պտղունց աղ և հունցել խմորը:
Խմորը 1սմ հաստությամբ կտրատել, ապա տափակացնել և բաժակի օգնությամբ կլոր խմորներ ստանալ: Այնուհետև վերցնել որևէ շշի փական, լվանալ, չորացնել և կլորակներ մեջտեղից փականի օգնությամբ խմորը հեռացնել, ինչպես պատկերված է նկարում:

Կաթնաշոռիկները տապակել մեծ քանակությամբ ձեթի մեջ երկու կողմերից: Կարող եք վերջում շաքարի փոշի տարածել կաթնաշոռիկների վրա:
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Կաթնաշոռիկ Կաթնաշոռիկ Կաթնաշոռիկ Կաթնաշոռիկ Կաթնաշոռիկ Կաթնաշոռիկ Կաթնաշոռիկ Կաթնաշոռիկ Կաթնաշոռիկ
Այցելուների արձագանքները (2):

Շատ հետաքրքիր բաղադրատոմս է։ Թողել է Ռուզաննա-ը (10 May 2015) օրը

Գերազանց Թողել է Լիանա-ը (5 Feb 2013) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.46/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.5/5 (57 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Դեղձի ջեմով կարկանդակ Ֆոկաչա (իտալական ազգային հաց) Տվառոժնիկ Կաթնաշոռով բլիթ Բուլկի "Լիսպիկ"

- Այս ռեցեպտը նայել են - 012081

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!