Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Կարկանդակ Կարտոֆիլով: Տեղադրող` Տաթև | Ավելացման ամսաթիվ` 17 Sep 2012
Տեղադրվել է Կարկանդակներ բաժնում

Բաղադրությունը

խմորիչ _ 10
1 կգ. ալյուր
կարտոֆիլ _0,5 կգ.
1 գլուխ սոխ
1 լ. արևածաղկի ձեթ
թարմ կանաչի
կարմիր աղացած պղպեղ
0,5 թ.գ. աղ

Պատրաստման եղանակները

10 գ. խմորիչը լուծել 1 սուրճի բաժակ գոլ ջրում և թողնել 10 ր.: 1 կգ. ալյուրը, 1թգ. աղի և 1 թգ. շաքարավազի հետ պատրաստել փափուկ խմոր, խառնել խմորիչի հետ և դնել որ հասունանա 1,5 ժամ:Կարտոֆիլը լավ լվանալ և եփել կեղևով, որից հետր մաքրել կեղեվը և պատրաստել պյուրե:1 գլուխ սոխը կտրատել խորանարդաձև և տապակել մի փոքր ձեթով և լցնել կարտոֆիլի վրա: Ավելացնել մանր կտրատած կանաչին, կարմիր պղպեղը և աղը, այդ ամենը խառնել իրար և թողնել սառչի: Խմորը հասունանալուց հետո դատարկել կաթսայի միջից նախապես ալյուրոտված տախտակի վրա և մի փոքր հունցել և տալ գնդի տեսք: հետո բաժանել փոքրիկ գնդիկների հետո բացել գնդիկները գրդնակով և մեջը դնել կարտոֆիլը մեկ ճաշի գդալի չափ և ամրացնել ծայրերը և տալ կարկանդակի տեսք, հետո ձեթը լցնել խորը կաթսայի մեջ և տաքացնել, լավ տաքացնելուց հետո մեջը լցնել կարկանդակները:Եփելուց հետո հանել փայտի բռնիչով և դնել մատուցման ափսեյի մեջ: Ափսեյի կողքին կարողեք դնել աղ և կարմիր պղպեղ և կարողեք զարդարել մաղադանոսով: Բարի ախորժակ:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Կարկանդակ Կարտոֆիլով
Այցելուների արձագանքները (9):

Շատ լավն էր Թողել է Հռիփսիմե-ը (19 Nov 2016) օրը

Շատ լավն էր Թողել է Շողիկ-ը (31 May 2015) օրը

Շատ լավ բաղադրատոմս է, ես հավանեցի։ Թողել է Մարիամ-ը (10 Apr 2014) օրը

Շատ լավն էր Թողել է Գոհար-ը (13 Oct 2013) օրը

Պեռաշկի է էլի ժող ջան)))))))))))))))))) Թողել է Հեղին-ը (4 Apr 2013) օրը

պատրաստեցի, շատ համեղ ստացվեց, շնորհակալություն :) Թողել է Հասմիկ-ը (14 Mar 2013) օրը

դե որ ասում եք լավն է, կփորձեմ :) Թողել է Հասմիկ-ը (12 Mar 2013) օրը

Ես այն արդեն փորձարկելեմ շատ լավ բաղադրատոմս է Թողել է Լուսյա-ը (21 Sep 2012) օրը

Շատ լավ բաղադրատոմս է: Թողել է Տաթև-ը (20 Sep 2012) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.14/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.1/5 (179 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Ալադի Սուֆլե խնձորից Շերտավոր Խմոր Փափուկ Եվ Անուշահամ Բուլկի Ալլադին

- Այս ռեցեպտը նայել են - 043421

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!