Այժմ ցուցադրվում է 1,067 ռեցեպտ 16 բաժիններում!
Նոր տեղադրված ռեցեպտներԽմորի համար`
200 գր կարագ կամ մարգարին,
150 գր գարեջուր,
400-450 գր. ալյուր,
աղ:
Միջուկ 1`
400 գր. հավի միս (կամ այլ տեսակի միս),
150 գր. սոխ,
ձեթ, աղ, պղպեղ:
Միջուկ 2`
3 ձու,
100 գր. պանիր,
կանաչ սոխ, կամ այլ կանաչիներ,
աղ:
Առաջին միջուկի համար անհրաժեշտ է սոխը մանր կտրատել, ոչ շատ մանր կտրատել նաև հավի միսը, սոխը տապակել ձեթի մեջ, ավելացնել միսը և եփել այնքան մինչև տապակվի (գրեթե 20 րոպե):
Երկրորդ միջուկի համար անհրաժեշտ է ձուն կտրատել, կտրատել նաև կանաչին, իսկ պանիրը մանր քերիչով անցկացնել, այս ամենը խառնել իրար անհրաժեշտությամբ դեպքում աղ անել:
Խմորի համար անհրաժեշտ է կարագը հալեցնել գարեջրի օգնությամբ, մի քիչ աղ անել և ավելացնել ալյուրը և լավ խառնել, որից հետո խմորը բաժանել 3 գնդի: Յուրաքանչյուր գունդ գռտնակի օգնությամբ կլոր բաց անել և դնել կաթսայի մեջ, նախապես այն ձեթով պատել: Խմորի վրա լցնել առաջին միջուկը: Երկրորդ գունդը բացել և դնել կաթսայի մեջ ավելցնելով երկրորդ միջուկը: Երրորդ գունդը բացել և ծածկել կաթսան, ծայրերը ամրացնել, պատառաքաղի օգնությամբ ծակծկել: Եփել 180 աստիճան ջերմաստիճանում, 40-45 րոպե:
ինչ է նշանակում կարագը հալեցնել գարեջրի օգնությամբ??? Իմ կարծիքով ձուն և հավի միսը չեն սազում իրար հետ, տհաճ բան է ստացվում, չգիտեմ այս դեպքում ինչ կստացվի??? Թողել է Լիլիթ-ը (7 Jan 2011) օրը
Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ
Գնահատել: Արձագանքել:Բացել բաժինը:
Այլ ռեցեպտներ այս բաժնից:
Երևանյան գաթա Խնձորի կարկանդակ Կաթնաշոռով բլիթ Կարկանդակներ Հալած Պանրով Կիտրոնով Կարկանդակ






Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!