Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Կիտրոնով Կարկանդակ: Տեղադրող` Աշլի Բադդ | Ավելացման ամսաթիվ` 23 Mar 2012
Տեղադրվել է Կարկանդակներ բաժնում

Բաղադրությունը

¼ բաժակ եգիպտացորենի օսլա
1 բաժակ շաքարավազ
1/3 բաժակ շաքարավազ
½ բաժակ ջուր
3 ձու
1 ճաշի գդալ կարագ
¼ բաժակ կիտրոնի հյութ
1 կիտրոնի կեղև - քերած

Պատրաստման եղանակները

Խառնել եգիպտացորենի օսլան և 1 բաժակ շաքարավազը թավայի մեջ : Ավելացնել ջուրը: Ջրով բացված եգիպտացորենի օսլան եփել թույլ կրակի վրա մինչև խառնուրդը թանձրանա և եռա: Առանձնացնել սպիտակուցը դեղնուցից: Խառնուրդից մի փոքր վերցնել և ավելացնել դեղնուցին ու լավ հարել: Հարված դեղնուցը լցնել թավայի մեջ և թողնել եռա մեկ րոպե: Ավելացնել կիտրոնի հյութը և լավ խառնել: Վերջում ավելացնել կիտրոնի քերած կեղևը և 1 ճաշի գդալ կարագ:
Տաքացնել ջեռոցը մինչև 200 C , թխել կարկանդակի ընդերքը 10 րոպե, (կարկանդակի ընդերքի համար կարելի է օգտագործել շերտավոր խմոր) :
Հարել սպիտակուցը 1/3 բաժակ շաքարավազի հետ մինչև պնդանալը:
Հետո կարկանդակի ընդերքի մեջ լցնել կիտրոնով պատրաստված տաք խառնուրդը: Այնուհետև լցնել սպիտակուցը և տարածել: Թխել ջեռոցի մեջ 10 րոպե: Թողնել սառչի մինչև համտեսելը:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Կիտրոնով Կարկանդակ Կիտրոնով Կարկանդակ
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 2.92/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 2.9/5 (13 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Տվառոժնիկ Բուլկի Ֆոկաչա (իտալական ազգային հաց) Բուլղարական Խոհանոց Շերտավոր Խմոր

- Այս ռեցեպտը նայել են - 004671

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!