Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Ձմերուկի շերտեր: Տեղադրող` Սոնա | Ավելացման ամսաթիվ` 28 Aug 2010
Տեղադրվել է Կարկանդակներ բաժնում

Բաղադրությունը

120 գ շաքարավազ
150 գ սերուցքային կարագ
1 ձու
270գ ցորենի ալյուր
1 թ.գ չոր խմորիչ
1 պտղունց աղ
վանիլին
մանր չամիչ զարդարելու համար (կամ շոկոլադի չիպեսեր)
կերակրի գունավորիչ

Պատրաստման եղանակները

Հարել կարագը շաքարավազի հետ 10 րոպե մինչև կարագը սպիտակի և կրեմանման զանգված ստանա : Ավելացնել խմորիչը , ալյուրը խառնել գդալով, այնուհետև խառնել ձեռքով մինչև միատարր մասսա դառնա: Խմորը բաժանեք երեք գնդերի մեծ, միջին, և փոքր: Մեծ գնդին խառնել կարմիր, իսկ ամենափոքրին կանաչ գույն, միջին գունդը չենք ներկում: Սպիտակ խմորը բացում ենք ստվարաթղթի վրա ուղանկյունաձև, կարմիր գնդից սարքում ենք, կանաչ ռուլետը բացում ենք սպիտակի չափով, սպիտակ ռուլետը դնում ենք կանաչի վրա և կարմիր գույնի խմորը փաթաթում ենք դրա մեջ: Փաթաթում ենք այն ցելոֆանով և դնում սառնարան մի քանի ժամով, (ցանկալի է 1 գիշեր) :
Սառելուց հետո կտրատում ենք 0.5 սմ շերտերով և դնում ենք 180 աստճան տաքացրած ջեռոցում, եփում 10 րոպե: Ջեռոցից հանում ենք և քանի դեռ փափուկ է շրջանակները բաժանում ենք 2 մասի:
Եթե չեք ուզենա զարդարել խմորեղենը ապա չամիչը նախորոք խառնեք խմորի հետ:
Բարի ախորժակ

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Ձմերուկի շերտեր Ձմերուկի շերտեր Ձմերուկի շերտեր
Այցելուների արձագանքները (6):

Շատ համեղ է Թողել է Կարինե-ը (6 Apr 2014) օրը

Տեսքից շատ ախորժելի է ու համոզված եմ, որ համը ուղղակի հիանալի է լինելու:Ճիշտ է կան ուտեստներ ,որոնց համի վրան տեսքը ոչ մի ազդեցություն չի ունենում, սակայն Սոնա ջան այս կարկանդակը մտնում է այն բացառիկ համով ուտեստների շարքում: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ: Թողել է Նարե-ը (28 Aug 2011) օրը

շատ գեղեցիկ տեսք ունի ամպայման կփորձեմ շնորհակալություն բաղադրատոմսի համար Թողել է Արմինե-ը (25 May 2011) օրը

Շատ համեղ ու հետաքրքիր բաղադրատոմս է, իմ 2 տարեկան բալիկն ամբողջը մի օրում կերավ, շնորհակալություն :) Թողել է Անահիտ-ը (17 Apr 2011) օրը

Շատ սրամիտ է մտածված : ) :) Հետաքրքիր է ինչ ծագում ունի այս կարկանդակը??? Թողել է Նոնա-ը (13 Sep 2010) օրը

Շատ հիանալի տեսք ունի, համն Էլ լավը կլինի: Թողել է Նունե-ը (29 Aug 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.93/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.9/5 (68 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Մսով կարկանդակ Բուլկի "Լիսպիկ" Հատապտուղով կաթնաշոռային կարկանդակ Լավաշով տաք ռուլետ Չամիչով կարկանդակ

- Այս ռեցեպտը նայել են - 008175

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!