Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Շերտավոր Խմոր: Տեղադրող` Սուսաննա | Ավելացման ամսաթիվ` 8 Jan 2014
Տեղադրվել է Կարկանդակներ բաժնում

Բաղադրությունը

10 գնդի համար՝

ԽՄՈՐ

3 բաժակ գոլ ջուր
6 հատ ձու
կես թգ․ լիմոնի աղ
մի պտղունց աղ
10 բաժակ ալյուր։

ԽՄՈՐԻ ՄԻՋՈՒԿ

5 բաժակ ալյուր
5 հատ մարգարին։

Պատրաստման եղանակները

Խմորի պատրաստման համար ալյուրը, աղը, լիմոնի աղը միասին լավ խառնել, ավելացնել ձուն և գոլ ջուրը։ Զանգվածը լավ խառնել, որպեսզի ստացվի միասեռ։ Խմորից պատրաստել 10 հատ գունդ։
Միջուկի պատրաստման համար ալյուրը և փափկեցրած մարգարինը միասին լավ խառնել, բաժանել 10 մասի։
Խմորի գնդերը տափակացնել, մեջը դնել միջուկը, փակել այնպես, որ ստանա կարկանդակի տեսք, միևնույն ժամանակ միջուկը խմորից դուրս չգա։ Ինչպես նաև շարելուց շարել այնպես, որ խմորի միացման մասը մնա տակը։ Թողնել 30 րոպե, որպեսզի խմորը հանգստանա։ Այնուհետև խմորները գրտնակով բացել, ծալել և դնել սառնարանում։ Նույն գործողությունը կատարել 3 անգամ (գրտնակել, ծալել, փակել և դնել սառնարան), ամեն անգամ սառնարանում թողնելով 45-60 րոպե։

Բարի Ախորժակ

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Շերտավոր Խմոր Շերտավոր Խմոր Շերտավոր Խմոր
Այցելուների արձագանքները (5):

լավն էր Թողել է Լուսինե-ը (5 Jan 2017) օրը

Շատ լավ սայթա, ես ինքս օգտվում եմ այս սայթից։ Շնորհակալություն Թողել է Ալլա-ը (25 Jan 2016) օրը

ԿԱՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԲԱՆԵՐ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԱՅՔ Է ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Թողել է ԱՆՆԱ-ը (1 Jul 2015) օրը

Հարգելի Սուսաննա եթե ճիշտ եմ հասկացել ընդհանուր 15 բաժակ ալյուր Թողել է Հասմիկ-ը (12 Mar 2014) օրը

Շատ լավն էր Թողել է Անի-ը (6 Mar 2014) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.53/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.5/5 (203 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Բլինչիկ Չամիչով կարկանդակ Ձմերուկի շերտեր Բուլկի Բլինչիկի խմոր

- Այս ռեցեպտը նայել են - 044571

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!