Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Ֆոկաչա (իտալական ազգային հաց): Տեղադրող` Մարիամ | Ավելացման ամսաթիվ` 19 Aug 2010
Տեղադրվել է Կարկանդակներ բաժնում

Բաղադրությունը

2 թեյի գդալ ՀԱՑԹՈՒԽ” չոր խմորիչ, 1.5 բաժակ տաք ջուր (45°C), 4 բաժակ ցորենի ալյուր, 5 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, 3 թեյի գդալ աղ:

Պատրաստման եղանակները

1 թեյի գդալ “ՀԱՑԹՈՒԽ” չոր խմորիչը խառնել 1/2 բաժակ ջրի հետ, լավ խառնել և թողնել 10 ր: Ավելացնել 3/4 բաժակ ալյուր և թողնել տաք միջավայրում հասունանա` մինչև խմորի ծավալի մեծանալը (45ր):
Մեկ այլ ամանի մեջ խառնել մնացած խմորիչը 1 բաժակ ջրի հետ և թողնել 10ր: Ավելացնել առաջին խմորիչային խառնուրդը, 3 ճաշի գդալ ձիթապտղի յուղ և 2 թեյի գդալ աղ: Մանրամասն խառնել, ավելացնել մնացած ալյուրը` միաժամանակ խառնելով, մինչև ստացվի միատարր զանգված:
Խմորը դնել յուղած ամանի մեջ, թողնել տաք, լուսավոր միջավայրում 1.5 ժամ:
Պատրաստի խմորը 2 սմ հաստությամբ դնել ձիթապտղի յուղով յուղած ամանի մեջ: Խմորի մակերեսին մատերով փոսիկներ անել և ավելացնել մնացած ձիթապտղի յուղը: Թխել ջեռոցում 20-25ր, 220° ջերմաստիճանում:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Ֆոկաչա (իտալական ազգային հաց)
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 2.75/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 2.8/5 (20 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Բլինչիկ Նշով կարկանդակ Բուլկի Թխվածքաբլիթ կաթնաշոռով Ալլադին

- Այս ռեցեպտը նայել են - 004204

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!