Այժմ ցուցադրվում է 1,067 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Գաթա(արագ պատրաստվող): Տեղադրող` Մերի | Ավելացման ամսաթիվ` 3 Dec 2011
Տեղադրվել է Հայկական բաժնում

Բաղադրությունը

Խմորի համար`

3բաժակ ալյուր
500գ կարագ
300գ մածուն
2ձվի սպիտակուց
0,5թ/գ սոդա, քացախ

Խորիզի համար`

1բաժակ ալյուր
1,5բաժակ շաքարավազ
0,5բաժակ հալեցրած յուղ
մի պտղունց վանիլին

2ձվի դեղնւց` երեսին քսելու համար

Պատրաստման եղանակները

Ալյուրը մաղել, ավելացնել քերած կամ մանր կտրտած կարագը, ձեռքով լավ խառնել, մինչև ստացվի համասեռ զանգված, մեջտեղում փոսիկ անել և ավելացնել սոդայով խառնած մածունը, քացախը և ձվի սպիտակուցը: Այս ամենը լավ հունցել, ստանալ պինդ խմոր, բաժանել 4 գնդի: Գնդերը բացել 3-4մմ հաստությամբ, պատրաստի խորիզը փռել վրան, ռուլետաձև փաթափել, ձեռքով մի քիչ "տափակեցնել", վրան քսել հարած ձվի դեղնուցը և դանակով կտրտել ոչ շատ մանր կտորների: Դնել ջեռոցի տապակի մեջ, թխել մոտ 15րոպե 200°-ով:
Իսկ խորիզը պատրաստել համար անհրաժեշտ է շաքարավազն ու ալյուրը վանիլինի հետ խառնել, ավելացնել յուղը,լավ խառնել և` վերջ:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Գաթա(արագ պատրաստվող) Գաթա(արագ պատրաստվող)
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.15/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.2/5 (39 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Տոլմա ՊԱՍՈԻՑ ՏՈԼՄԱ Թթու դրած սունկ Խաշ Պանրախաշ

- Այս ռեցեպտը նայել են - 004572

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!