Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Թոնրի Խորոված: Տեղադրող` Լիլի | Ավելացման ամսաթիվ` 12 Dec 2012
Տեղադրվել է Հայկական բաժնում

Բաղադրությունը

2-3կգ խոզի միս (կողոսկրեր)
աղ,
սև և կարմիր պղպեղներ
չորացրած և թարմ կանաչի
500գր գլուխ սոխ
500գր կարտոֆիլ:

Պատրաստման եղանակները

Վերցնել խոզի մսի հատկապես կողոսկրերը, որովհետև կողոսկրերով ամենահամեղ խորովածն է պատրաստվում, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, վրան ավելացնել չորացրած կանաչեղենը, օղակաձև կտրատված սոխը և միսը դնել խորը կաթսայի մեջ, փականով փակել և դնել սառնարանում 1 օր, որպեսզի համեմունքների համը տարածվի: Մեկ օր հետո, կարտոֆիլի մաքրել, կլոր կտրել, աղ անել, մսի հետ շարել շամփուրներին: Թոնիրը վառել, թողնել, որ կրակը հանգչի, որպեսզի մնա միայն կարմիր ածուխը, ապա շամփուրըները կախել թոնիրում և թոնրի բերանը փակել, իսկ փակիչի վրա շորեր գցել, որպեսզի թոնրի տաքությունը դուրս չգա, խորովածն էլ հյութեղ լինի և անպայման այդ շորերը թրջել, որպեսզի շորերը չայրվեն: Խորովածը խորովել 20-25 րոպե, ապա հանել թոնից և լցնել լավաշի վրա, իսկ խորոված մսի վրա լցնել օղերով կտրատված գլուխ սոխ և թարմ մանրացված կանաչի: Ըստ ցանկության կարող եք նաև սմբուկ, բիբար և լոլիկ խորովել: Շատ համեղ է ստացվում: Բարի Ախորժակ:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Թոնրի Խորոված Թոնրի Խորոված Թոնրի Խորոված Թոնրի Խորոված Թոնրի Խորոված
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 2.86/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 2.9/5 (29 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Տոլմա ՊԱՍՈԻՑ ՏՈԼՄԱ Մսով Տորթ Լահմաջո Ոչխարի մսով խաշլամա

- Այս ռեցեպտը նայել են - 008877

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!