Այժմ ցուցադրվում է 1,067 ռեցեպտ 16 բաժիններում!
Նոր տեղադրված ռեցեպտներ1 կգ ալյուր,
400 գ. մածուն,
1 կգ ոչխարի միս,
50 գ. գլուխ սոխ,
150 գ. լոլիկ,
30 գ. կանաչ պղպեղ,
200 գ. խառը կանաչի,
աղ, սև պղպեղ, սխտոր:
Ալյուրը մաղել բուրգի նման, մեջտեղում փոս անել, որտեղ լցնել տաք ջրով բացած մածուն և աղ, լավ խառնել, պինդ խմոր հունցել, ոչ մեծ գնդերի բաժանել և թողնել, որ բարձրանա: Խճողակ պատրաստելու համար ոչխարի փափուկ միսը աղալ մսաղացով, ավելացնել մանր կտրատած գլուխ սոխ, կանաչի, ծեծած սխտոր, լոլիկ կամ տոմատ, սև պղպեղ, մանր կտրատած կանաչ պղպեղ և աղ: Խմորի գնդերը գրտնակել 3 մմ հաստությամբ, վրան բարակ շերտով դնել խճողակ և թխել լավ տաքացած ջեռոցի մեջ: Մատուցել տաք վիճակում:
Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Շատ շատ համեղ էր!!!!!! :-) Թողել է Hayk-ը (2 Dec 2011) օրը
շատ համեղ էր շնորակալություն Թողել է Գայան-ը (27 Nov 2011) օրը
ՇԱՏ ՀԱՄԵՂ ԵՐ Թողել է Արմինե-ը (30 Sep 2011) օրը
հիանալի է Թողել է Նունե-ը (16 Jul 2011) օրը
Հիանալի է: Թողել է Սուսաննա-ը (11 May 2011) օրը
Ինչ քանակությամբ տաք ջուր պետք է խառնել մացունին Թողել է Նարե-ը (17 Nov 2010) օրը
Խորհուրդ կտայի խմորի մեջ մի քիչ սոդա ավելացնել,,,, իսկ մնացած առումով շատ լավն է:) Թողել է Սոնա-ը (4 Aug 2010) օրը
Խորհուրդ կտաի խմորի մեջ մի քիչ սոդա ավելացնել,,,, իսկ մնացաց առումով շատ լավն է Թողել է Սոնա-ը (4 Aug 2010) օրը
Մերսի Անուշ ջան! Շատ լավ ռեցեպտ էր! Բրավո! Թողել է Լիլիթ-ը (10 Jun 2010) օրը
Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ
Գնահատել: Արձագանքել:Բացել բաժինը:
Այլ ռեցեպտներ այս բաժնից:
Քյաբաբի Պատրաստումը Թթու դրած սունկ ՊԱՍՈԻՑ ՏՈԼՄԱ Պանրախաշ Սու Բորեկ, Su borek






Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!