Այժմ ցուցադրվում է 1,067 ռեցեպտ 16 բաժիններում!
Նոր տեղադրված ռեցեպտներ300 գր. կարմիր լոբի,
200 գր. ոսպ,
300 գր. սիսեռ,
200 գր. ձավար.
200 գր. սոխ,
50 գր. չամիչ,
500 գր. թթու կաղամբ,
խառը կանաչի, աղ, պղպեղ, տոմատի մածուկ, բուսական յուղ:
Մաքրել կարմիր լոբին, ոսպը, սիսեռը, ձավարը, որից հետո առանձին առանձին լվանալ: Սոխը նախքան տապակելը, մանրացնել կամ անցկացնել մսաղացով: Այնուհետև առանձին առանձին ավելացնել կարմիր լոբին, ոսպը, սիսեռը, ձավարը: Ստացված զանգվածը համեմել աղով, պղպեղով, մանրացված կանաչիով, տոմատի մածուկով և լավ խառնե: Թթու կաղամբը որոշ յամանակ թողնել հոսող ջրի տակ, ապա հանել բաժանել թերթերի և տապակած զանգվածով լցոնել: Կաթսայի մեջ տեղադրել 2 շերտ տոլմա, վռան լցոնել չամիչ կամ թթվաշ չիր: Կրկնել նույն հերթականությամբ, վերջում ավելացնելով ջուր: Եփել մինչև պատրաստվելը:
Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Կարծոմ եմ որ լոբին սիսեռը եվ ոսպը առանձին առանձին պետք է եփել հետո խառնել կտրատած կանաչեղենը տոմատի մածուկը լավ խառնել հետո պաաթել։ Թողել է Աշխեն Հակոբյան-ը (29 Sep 2011) օրը
Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ
Գնահատել: Արձագանքել:Բացել բաժինը:
Այլ ռեցեպտներ այս բաժնից:
Տժվժիկ Հայկական վերմիշել Գաթա(արագ պատրաստվող) Խորոված Խաշ






Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!