Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Աղցած մսով և կարտոֆիլով ուտեստ: Տեղադրող` Լիաննա | Ավելացման ամսաթիվ` 23 May 2010
Տեղադրվել է Ճաշատեսակներ բաժնում

Բաղադրությունը

500 գր. եփված տավարի աղացած միս,
500 գր. կարտոֆիլ,
200 գր. պանիր,
350 գր լոլիկ,
150 գր. սոխ,
50 գր. կարագ,
ձեթ, աղ, պղպեղ:

Պատրաստման եղանակները

Կարտոֆիլը մաքրել և դնել, որ խաշվի: Լոլիկը կտրատել խորանարդիկներով, սոխը մանրացնել, տապակել ձեթով, ավելացնել լոլիկը և թողնել կրակին 3-5 րոպե: Այս ամենին ավելացնել տավարի աղացած միսը, աղ ու պղեղ անել, և թողնել այնքան, մինչև կարմրի: Կարտոֆիլից պյուրե պատրաստել, իսկ պանիրը քերիչով անցկացնել: Թավայի մեջ լցնել մսից պատրաստված խառնուրդը, այնուհետև կարտոֆիլը, իսկ վերջում պանիրը շաղ տալ վրան:
Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում, 20-30 րոպե:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Աղցած մսով և կարտոֆիլով ուտեստ Աղցած մսով և կարտոֆիլով ուտեստ Աղցած մսով և կարտոֆիլով ուտեստ Աղցած մսով և կարտոֆիլով ուտեստ Աղցած մսով և կարտոֆիլով ուտեստ Աղցած մսով և կարտոֆիլով ուտեստ Աղցած մսով և կարտոֆիլով ուտեստ Աղցած մսով և կարտոֆիլով ուտեստ Աղցած մսով և կարտոֆիլով ուտեստ
Այցելուների արձագանքները (8):

այս բաղադրատոմսը ինչ եփել այսօր հաղորդման մեջ եմ տեսել շատ համեղ կլինի Թողել է Տաթև-ը (7 Aug 2013) օրը

Շատ լավն էր, հյուրերս շատ գոհ մնացին։ Թողել է Անա-ը (1 Feb 2013) օրը

Շատ համեղ է երևում, միայն չհասկացա լոլիկին և սոխին որ գրված է ավելացնել աղացաց միս, արդեն եփված մսի մասին է խոսքը? թե հում? Թողել է Ջեմմա-ը (23 Nov 2012) օրը

Շատ համեղ է Թողել է Սիմա-ը (10 Dec 2011) օրը

Շատ շնորհակալ եմ օգտակար, համեղ ուտեստի համար!!! Թողել է Հասմիկ-ը (22 Nov 2011) օրը

Շատ համեղ էր, հեշտ պատրաստում, էժան և որակով!! Թողել է Մարինե-ը (16 May 2011) օրը

Շատ համեղ էր, շնորհակալություն Թողել է Սոֆիա-ը (7 Nov 2010) օրը

Շնորհակալություն Լիաննա ջան, նախ շատ մանրամասն նկարների համար և պատրաստման եղանակի համար: Համեղ է, փորձեք!!! Թողել է Լիլիթ Հով-ը (28 Jul 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.12/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.1/5 (138 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Խոզի միսը Նուշով Մանիով և Ելակով Շիլա Դդմիկը Բուլղարական Պղպեղով Խոզի մսով ուտեստ Դդումը շագանակի հետ

- Այս ռեցեպտը նայել են - 024655

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!