Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Ժուլիեն: Տեղադրող` Մարինե | Ավելացման ամսաթիվ` 6 Jun 2012
Տեղադրվել է Ճաշատեսակներ բաժնում

Բաղադրությունը

2 հատ հավի մեծ կրծքամիս
100-150գր շամպինիոն
2 հատ ոչ մեծ սոխ
30գր. կարագ
6 ճգ. թթվասեր
1 ճգ. ալյուր
հոլանդական պանիր
աղ:

Պատրաստման եղանակները

Հավի կրծքամիսը լվանալ, համեմել աղով, պղպեղով և տապակել 2 կողմերից:
Երբ միսը պատրատ կլինի կտրատել երկարավուն և լցնել ժուլիենի համար նախատեսված ամանների մեջ:
Մանրացված սոխն ու կտրատված սունկը տապակել ձեթով:
Առանձին կաթսայի մեջ լցնել ալյուրը, հալեցրած կարագը և լավ խառնել, որպեսզի գնդիկներ չառաջանա: Վերջում ավելացնել թթվասերը և դնել կրակին մինչև եռալը: Այս սոուսը ավելացնել սունկի վրա, լավ խառնել և քիչ քիչ լցնել հավի կրծքամսի վրա:
Վերջում ավելացնել քերիչով անցացված պանիրը և դնել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում, այնքան միչև պանիրը կհալչիև և թեթև կկարմրի: Ժուլիենը պատրաստ է.. Բարի Ախորժակ

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Ժուլիեն Ժուլիեն Ժուլիեն Ժուլիեն Ժուլիեն
Այցելուների արձագանքները (1):

Շատ լավ բաղադրատոմսա, մերսի Թողել է Լիանա-ը (18 Jun 2012) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.91/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.9/5 (53 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Լցոնած Պղպեղ Դդմիկով և Հավի Փափկամսով Ուտեստ Ձուկը սամիթով Բիֆստրոգանով` կարտոֆիլի յուղաբլիթներով Հավը գաղտնիքով

- Այս ռեցեպտը նայել են - 019379

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!