Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Իսպանական Տորտիլյա: Տեղադրող` Գայանե | Ավելացման ամսաթիվ` 2 Aug 2010
Տեղադրվել է Ճաշատեսակներ բաժնում

Բաղադրությունը

5 հատ կարտոֆիլ,
3 հատ լոլիկ,
1 հատ կարմիր պղպեղ,
1 հատ սոխ.
10-12 հատ ձու,
ձեթ:

Պատրաստման եղանակները

Կարտոֆիլը մաքրել, լվանալ, երկարավուն կտրատել և տապակել ձեթի մեջ: Երբ գրեթե պատրաստ կլինի, ավելացնել մանրացված լոլիկը, պղպեղը, սոխը և շարունակել եփել 5-10 րոպե: Ձուն հարիչով հարել, այնուհետև լցնել վերը նշված խառնուրդի մեջ և եփել 5-7 րոպե: Որպեսզի մյուս կողմը եփվի, անհրաժեշտ է օգտագործել մեկ այլ թավա շրջելու և եփելու համար: Երբ երկու կողմը եփվի կարող եք մատուցել:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Իսպանական Տորտիլյա Իսպանական Տորտիլյա Իսպանական Տորտիլյա Իսպանական Տորտիլյա
Այցելուների արձագանքները (4):

իսպանական տորտիյայի մեջ,ըստ օրիգինալ ռեցեպտի, լոլիկ ու պղպեղ չեն գցում,4 ձվով և 2 մեծ կալտոֆիլով բավականին մեծ տորտիյա է ստացվում:Չնայած միշտ էլ կարող ենք ռեցեպտները փոփոխել ըստ մեր ճաշակի,հենց դրանով է խոհանոցը հետաքրքիր:Շնորհակալություն,Գայանե Թողել է Նուեվա-ը (30 Jan 2012) օրը

Նախ ոչ թե տորտիլյա, այլ Տորտիյա: Շատ համեղ է, բայց առանց լոլիկի: Թողել է Գայանե-ը (18 Feb 2011) օրը

Նաև շատ համեղ է: Թողել է Անուլիկ-ը (25 Nov 2010) օրը

Շատ ախորժալի տեսք ունի Թողել է Անահիտ-ը (6 Nov 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.76/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.8/5 (51 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Խոզի միսը կարտոֆիլով Կարտոֆիլով և Դդմիկով Կոտլետներ Խոզի Մսով Ճաշատեսակ Հավի կրծքամիսը մեղրով Աղացած Մսով Մակարոն

- Այս ռեցեպտը նայել են - 010836

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!