Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Լազանյա: Տեղադրող` ՄիԼեն | Ավելացման ամսաթիվ` 5 Jul 2011
Տեղադրվել է Ճաշատեսակներ բաժնում

Բաղադրությունը

9 պատրաստի Լազանյայի լիստեր
1կգ տավարի միս
5միջին գազար
4 մեծ լոլիկ
4 միջին գլուխ սոխ
5 հատիկ սխտոր
1լ կաթ
100գ կարագ
70գ ալյուր
300գ լոռի պանիր
2ճ.գ. ձեթ
աղ, պղպեղ

Պատրաստման եղանակները

Առաջին հերթին միսը աղացի իմ էլեկտրական աղացով, որն ինձ համար փրկություն է /ես չեմ հավանում խանութների պատրաստի աղացած մսերը/, լոռի պանիրը դրեցի ջրի մեջ, քանի որ մեր պանիրները աղի են , որ պանրի աղը չխանգարի ինձ, իմ սուպեռ քերիչով մանրացրեցի ողջ գազարը, հետո սոխն ու երկու հատիկ սխտորները մանր կտրատեցի ու ձեթով տապակեցի,
երբ մի թեթև տապակվեց ավելացրեցի գազարը ու 3-4 րոպե թողեցի կրակին, այնուհետև ավելացրեցի միսը, աղն ու պղպեղը, մինչ միսը կեփվեր քերիչով նախորդ ուտեստի նման լոլիկներն անցկացրեցի քերիչով ու ավելացրեցի մսին, մոտ 15 րոպեից մեր խճողակն արդեն պատրաստ էր,իսկ այդ 15 րոպեի ընթացքում պատրաստվեց Բեշամել սոուսը/ոնց որ թուրքերեն կամ քրդերեն հնչի չէ?/:
կրակին դրված թավայի մեջ լցրեցի կարագը և երբ այն հալվեց ավելացրեցի մնացած ալյուրը ու լավ խառնեցի, մոտ 1 րոպե խառնելուց հետո ավելացրեցի ողջ կաթը ու երբեմն խառնելով թողեցի կրակին մինչև եռալն ու պնդանալը, այնքան է պնդանում, որ դառնում է թթվասերից մի փոքր ջրիկ զանգված, ավելացրեցի մնացած մեկ հատիկ ճզմած սխտորն ու կրակից վերցրեցի:Այնուհետև ամբողջ պանիրը քերիչով անցկացրեցի ու դրեցի մի կողմ:
Լազանյայի շերտերն ինձ շատ չոր թվացին ու դրա համար էլ ես դրանք հատիկ-հատիկ գցեցի եռացող ջրի մեջ, մի րոպեի չափով թողեցի ջրում և հանելով սկսեցի շարել իմ ջեռոցի թավայի մեջ, իմ թավան մեծ էր իմ պորցիայի համար և ես 2/3 մասը օգտագործեցի, 3 լազանյայի շերտ վրան լցրեցի մսով խյուսի կեսը, խյուսի վրա լցրեցի Բեշամել սոուսի 1/3-րդը ու վրան լցրեցի քերած պանրի կեսը, հետո նորից շարեցի վրան Լազանյայի 3 շերտեր,ու նորից մսի մնացած խյուսը,Բեշամելի կեսը ու պանիրը նույն հաջորդականությամբ լցրեցի վրան, նորից շարեցի շերտերը ու դրանց վրա քսեցի սոուսի մնացածը տորթի կրեմի նման ու դրեցի արդեն տաքացրած ջեռոցը 35 րոպե 180 աստիճանի տակ: Դրանից հետո կտրատեցի ու մատուցեցի մեզ...Բարի Ախորժակ

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:

Այս ռեցեպտը չունի նկարներ

Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.97/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.0/5 (32 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Կարտոֆիլով և Դդմիկով Կոտլետներ Դդումով կոտլետ Դդմիկով և Հավի Փափկամսով Ուտեստ Կարտոֆիլով Պիլմենի Սնկով սպագետի

- Այս ռեցեպտը նայել են - 008152

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!