Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Լցոնած Պղպեղ: Տեղադրող` Մարիամ | Ավելացման ամսաթիվ` 18 Aug 2010
Տեղադրվել է Ճաշատեսակներ բաժնում

Բաղադրությունը

5-6 բազմագույն քաղցր պղպեղ,
1 ճաշի գդալ բուսական յուղ,
1 մեծ սոխ,
150գ մանր կտրատած պահածոյացված սունկ,
2 ճաշի գդալ թթվասեր,
աղ, պղպեղ,
450գ հում աղացած միս (ցանկացած տեսակի),
1/2 բա­ժակ եփած բրինձ,
1/4 բաժակ կանաչ մաղադանոս:

Սոուսի համար`
1 տուփ (450գ) լոլիկի պահածո,
1 բաժակ ջուր կամ մսահյութ,
2 պճեղ սխտոր,
1 թեյի գդալ չոր ռեհան,
աղ, պղպեղ,
պանիր:

Պատրաստման եղանակները

Պղպեղները երկարությամբ կտրել, սերմերը հեռացնել: Բուսական յուղը թավայի մեջ տաքացնել, սոխը 2 րոպե տապակել: Ավելացնել խորանարդաձև կտրատած սունկը, 5 րոպե խառնելով եփել: Վրան լցնել թթվասեր, աղ և սև պղպեղ: Թույլ կրակի վրա տապակել, մինչև հեղուկը վերանա: Վերցնել կրակից, թողնել մի քիչ հովանա: Լցոնի բոլոր սննդամթերը խառնել: Ջեռոցը տաքացնել մինչև 200-400 աստ.: Լոլիկը խորանարդաձև կտրատել: Սոուսի բոլոր մթերքները խառնել ոչ մեծ կաթսայի մեջ և 5 րոպե շոգեխաշել թույլ կրակով: Պղպեղի կեսը լցնել: Սոուսը լցնել կաղապարի մեջ, որպեսզի եփվի: Տեղադրել լցոնած պղպեղները, ծածկել փայլաթիթեղով և 40-45 րո­պե եփել: Հանել ջեռոցից և փայլաթիթեղը հեռացնել: Պղպեղի վրա սոուս լցնել և պանրով ծածկել: Դնել ջեռոցը, որպեսզի 5 րոպե պանրով եփի:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Լցոնած Պղպեղ
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.33/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.3/5 (18 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Ասադո Ծաղկակաղամբով,լոբով և աղացած մսով ուտեստ Տապակած բրինձ չինական ձևով Լցոնած շամպինիոն Հնդկահավ անանասով

- Այս ռեցեպտը նայել են - 004556

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!