Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Լցոնած շամպինիոն: Տեղադրող` Վերգինե | Ավելացման ամսաթիվ` 19 May 2010
Տեղադրվել է Ճաշատեսակներ բաժնում

Բաղադրությունը

10 հատ շամպինիոն,
10 կտոր պանիր,
5 հատ լոլիկ (չերրի),
կանաչ սոխ,
կարագ,
աղ, պղպեղ:

Սոուսի համար`
250 մգ. կաթ,
1 ճգ. ալյուր,
1 ճգ. կարագ,
աղ, պղպեղ:

Պատրաստման եղանակները

Շամպինիոնները լվանալ, գլխամասը առանձնացնել և շարել կաթսայի մեջ: Յուրաքանչյուրի մեջ դնել մի քիչ կարագ, մանր կտրատված սոխ, շամպինիոների ներքևի մասերը և համեմել աղով, պղպեղով: Այս ամենի վրա շարել պանիրը և լոլիկը:
Սոուսի պատրաստման համար ալյուրի վրա լցնել մի քիչ կաթ, լավ խառնել, այնուհետև ավելացնել մնացած կաթը քիչ-քիչ որպեսզի գնդիկներ չլինեն: Այս խառնուրդը եռացնել, այնուհետև վերցնել կրակից և ավելացնել կարագ, աղ, պղպեղ:
Սոուսը ավելացնել սնկի վրա: Այս ամենը եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում, 25-30 րոպե:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Լցոնած շամպինիոն Լցոնած շամպինիոն Լցոնած շամպինիոն Լցոնած շամպինիոն Լցոնած շամպինիոն Լցոնած շամպինիոն Լցոնած շամպինիոն
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.59/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.6/5 (22 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Սպանախով Ապուր Սնկով բրինձ միլանական ձևով Մսով և կարտոֆիլով կոլոլիկ Համովիկ ժելեե ձվեր

- Այս ռեցեպտը նայել են - 006304

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!