Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Լցոնված սմբուկ: Տեղադրող` Անուշ | Ավելացման ամսաթիվ` 2 May 2010
Տեղադրվել է Ճաշատեսակներ բաժնում

Բաղադրությունը

500 գր. սմբուկ,
300 գր. տավարի աղացած միս,
250 գր. լոլիկ,
150 գր. սոխ,
100 գր. պանիր,
3 հատիկ սխտոր,
աղ, պղպեղ, ձեթ:

Պատրաստման եղանակները

Սմբուկը մաքրել, բաժանել երկու մասի, յուրաքանչյուրի միջուկը դուրս հանել, աղ անել և այդպես թողնել 30 րոպե: Սմբուկի միջուկի մասը նույնպես աղ անել և խորանարդիկներով կտրատել: Սոխը և սխտորը մանր կտրատել: Լոլիկը կտրաել ոչ մեծ կտորներով:
Սոխը և սխտորը տապակել ձեթով, ավելացնել տավարի միսը և շարունակել տապակելը մինչև միսը եփի: Այնուհետև լցնել լոլիկը, սմբուկի միջուկը, համեմել աղով և պղպեղով: Կաթսայի մեջ դնել սմբուկները (որոնց միջուկները փորված, հանված էին), փորված հատվածում տեղադրել խառնուրդը և վերջում քերիչով անցկացված պանիրը շաղ տալ սմբուկի վրա: Եփել 180 ասիճան ջերմաստիճանում, 30-35 րոպե: Կարող եք զարդարել կանաչիով:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Լցոնված սմբուկ Լցոնված սմբուկ Լցոնված սմբուկ Լցոնված սմբուկ Լցոնված սմբուկ Լցոնված սմբուկ Լցոնված սմբուկ
Այցելուների արձագանքները (4):

............. Թողել է Գայ-ը (28 Aug 2013) օրը

Անի ջան ջեռոցում են պատրաստում: Թողել է Լուիզա-ը (16 Jun 2012) օրը

Լցոնելուց հետո եփել կաթսայի մեջ? թե դնել ջեռոցի մեջ: Խնդրում եմ հուշեք Թողել է Անի-ը (16 Jun 2012) օրը

Շատ համովա, ախպարական խոհանոցում սա կոչվում է ղարնիարաղ: Թողել է Աննա-ը (13 Jan 2012) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.09/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.1/5 (77 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Մսով և Մակարոնով Ռուլետ Տարատոր սուպ Դդումով կոտլետ Հավի Կրծքամիսը Մեղրով Կոտլետներ ԿՐԻԱ

- Այս ռեցեպտը նայել են - 015843

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!