Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
ԽԻՆԿԱԼԻ: Տեղադրող` Սոնա ֆր. | Ավելացման ամսաթիվ` 25 Aug 2011
Տեղադրվել է Ճաշատեսակներ բաժնում

Բաղադրությունը

Խմոր.
ալյուր- 3 բաժակ,
ջուր – 1 բաժակ,
ձու – 1 հատ,
աղ – ըստ ճաշակի

միջուկ.
ոչխարի յուղոտ միս – 300գ,
խոզի միս – 200գ,
մսի արգանակ,
գլուխ սոխ – 3 հատ,
կարմիր կծու և սև պղպեղներ, աղ, մաղադանոս, սամիթ

Պատրաստման եղանակները

Ցանկության դեպքում խինկալու միջուկը կարելի է պատրաստել 3/4 ոչխարի և 1/4 տավարի մասի խառնուրդով: Միսը խոշոր կտորների վերածել, երկու անգամ աղալ սոխի հետ : Կարելի է նաև մանր կտրատել, չաղալ: Ավելացնել այնքան մսի արգանակ, որքան միսը կներծծի: Այդպես միջուկը հյութեղ է ստացվում: Աղ, պղպեղ անել, ավելացնել շատ մանր կտրատած կանաչին, խառնել խճողակը:

Խմորը պատրաստելու համար ալյուրը մաղել մեծ հարթ ափսեի վրա, կենտրոնում փոս անել, մեջը լցնել տաք ջուր, մեկ ձու, աղ, պինդ խմոր հունցել: Կես ժամ թողնել` ծածկելով վրան: Խմորը բաժանել գնդիկների, շատ բարակ բացել, կենտրոնում դնել մոտավորապես այնքան միջուկ, որքան բացած խմորի քաշն է: Բոլոր կողմերից խմորը հավաքել, կենտրոնում միացնել:

Պատրաստի խինկալի եփել աղաջրի մեջ: Երբ ջրի երես բարձրանան, պատրաստ են: Հանել փայտե գդալով` աշխատելով չվնասել խմորը, որպեսզի միջի հյութը դուրս չգա: Մատուցել վրան սև պղպեղի ցանելով: Առանձին մատուցել մաղադանոս, համեմ, թարխուն: Խինկալին ուտում են ձեռքով` բռնելով խմորե «պոչից»:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
ԽԻՆԿԱԼԻ ԽԻՆԿԱԼԻ ԽԻՆԿԱԼԻ
Այցելուների արձագանքները (8):

Լավնա շատ Թողել է Էմուլ-ը (20 Oct 2012) օրը

սիրելի հայրենակիցներ ուրախ եմ որ օգտակար եղա, Էմանուելլա ջան ռեստորաններում հատւկ կռախմալ են օգտագործում, որոնք մեզ հասու չեն այլ միայն մասնագիտացված կենտրոններին, հացի փռերին... Թողել է Սոնա-ը (27 Apr 2012) օրը

Բարև Ձեզ, ես փորձել եմ պատրաստել խնկալի, բայց այստեղ մի նրբություն կա, որ ուզում էի իմանալ, թե ինչպե՞ս են պատրաստում ռեստորաններում և պանդոկներում, որ խմորը միշտ լինում է համասեռ, փայլուն-սպիտակ և ռեզինի պես ձիգ: Շնորհակալություն Թողել է Էմմանուելա-ը (16 Mar 2012) օրը

Իսկ նաև ի՞նչ ավելացնել, որպեսզի խնկալիների խմորը եփելուց հետո լինեն փայլուն, համասեռ զանգվածի և մի փոքր էլ ձիգ: Թողել է Էմմանուելա-ը (16 Mar 2012) օրը

Պատրաստեցի, շատ համեղ էր, և ասեմ, որ եփելիս խմորները չէին բացվում, շնորհակալություն: Թողել է Լուիզա-ը (20 Feb 2012) օրը

Շաաաաաատ համով էր, այսօր պատրաստեցի ու տնեցիներին դուր եկավ: Մերսի Թողել է Գոհար-ը (26 Jan 2012) օրը

Պատրաստվում եմ պատրաստել, հուսամ այս նկարում պատկերված խինկալիների պես ախորժելի կլինի :)) Շնորհակալություն բաղադրատոմսի համար Սոնա Թողել է Լուիզա-ը (15 Jan 2012) օրը

Շատ շնորհակալություն Սոնյա ջան, բավականին պարզ բաղադրատոմս: ՀԻանալի ստացվեց, շատ համեղ էր: Թողել է Աննա-ը (2 Nov 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.22/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.2/5 (143 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Աղացած Մսով Մակարոն Հավը ճապոնական ձևով Մանիով և Ելակով Շիլա Խոզի միսը Նուշով Թելի կծիկներ

- Այս ռեցեպտը նայել են - 034443

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!