Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Խլահավի բույն (4 բաժին): Տեղադրող` Արփի | Ավելացման ամսաթիվ` 16 Jun 2010
Տեղադրվել է Ճաշատեսակներ բաժնում

Բաղադրությունը

Հավի ֆիլե - 400գ.
Խոզապուխտ - 100գ.
Կարտոֆիլ - 4-6 հատ` կախված չափսից
Մարինացված շամպինյոն - 400գ.
Ձու - 6 հատ
Հոլանդական պանիր - 200գ.
Հազարի տերևներ, սամիթ
Սխտոր - 1-2 պճեղ
Մայոնեզ

Պատրաստման եղանակները

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ.
Հավի ֆիլեն և ձվերը պինդ խաշել: Կարտոֆիլը ֆրիի պես բարակ-բարակ կտրատել, տապակել կարագով այնպես, որ կարմրի: Խոզապուխտը բարակ ու եկար, իսկ սունկը մանր-մանր կտրատել առանձին ամանների մեջ, հոլանդական պանիրը քերել: Արդեն խաշված հավի միսը մի լավ քրքրել:

ԲՈՒՅՆԻ ՄԻՋՆԱՄԱՍԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ.
Թասի կամ խորը ամանի մեջ խառնել հավի միսը, խոզապուխտը և սունկը: Խաշված ձվերը կեղևազերծել, զգուշորեն առանձնացնել դեղնուցը սպիտակուցից և դրանք առանձին ափսեների մեջ քերել: Մսին ու սնկին ավելացնել քերված սպիտակուցը, լցնել մայոնեզ այնքան, որ խառնուրդը շատ չթուլանա, վրան ճզմել սխտորը, մի լավ խառնել:

ԽԼԱՀԱՎԻ ՁՎԵՐԸ.
Իրար հետ խառնել ձվի դեղնուցները, պանիրը, մի փոքր մայոնեզ: Ավելացնել նաև կտրտած սամիթը: Ստացվածից սարքել ձվաձև գնդիկներ: Պետք է ստացվի մոտ 12 գնդիկ:

ԲՈՒՅՆԸ ԱՓՍԵԻ ՄԵՋ. (4 բաժին)
Յուրաքանչյուրա ափսեի վրա շրջանաձև շարել հազարի տերևները: Քանակը կախված է ափսեի չափսից: Այնուհետև ափսոի մեջտեղում լցնել Բնի միջնամասը` հավով խառնուրդը: Եզրերից լցնել տապակած կարտոֆիլը` թռչնի բույնի պես ձևավորելով: Բույնի մեջ շարել պատրաստված գնդիկները:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Խլահավի բույն (4 բաժին) Խլահավի բույն (4 բաժին)
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.72/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.7/5 (25 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Դդմիկով և Դդումով Կոտլետ Հավի կրծքամիսը մեղրով Հավի միսը սմբուկով Ոսպով դոլմա Աղացած Մսով Մակարոն

- Այս ռեցեպտը նայել են - 005566

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!