Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Խոզի մսով և մակարոնով ուտեստ: Տեղադրող` Սոնա | Ավելացման ամսաթիվ` 3 May 2010
Տեղադրվել է Ճաշատեսակներ բաժնում

Բաղադրությունը

1 կգ. աղացած խոզի միս (խաշած վիճակում),
400 գր. մակարոն (խխունջանման),
400 գր. լոլիկ,
300 գր. պանիր,
200 գր. սոխ,
ձեթ, աղ, պղպեղ:

Սոուսի համար`
1 լ. կաթ,
100 գր. կարագ,
100 գր. ալյուր,
աղ, պղպեղ:

Պատրաստման եղանակները

Մակարոնը եփել այնպես, ինչպես գրված է պատրաստման եղանակի մեջ: Սոխը մանրացնել, լոլիկը կեղևազրկել և կտրատել: Սոխառած անել, ավելացնել եփված խոզի միսը և տապակել մի քիչ: Այնուհետև ավելացնել լոլիկը, համեմել աղով, պղպեղով և եփել 15 րոպե:
Սոուսի պատրաստման համար, կարագը հալեցնել, ավելացնել ալյուրը և լավ խառնել, այնուհետև քիչ-քիչ ավելացնել կաթը խառնել և այսպես շարունակել մինչև եռալը:
Պանիրը քերիչով անցկացնել: Կաթսայի մեջ դնել մակարոնը, տարածել և ավելացնել սոուսի կեսը, այնուհետև վրան դնել մսի խառնուրդը, տարածել և ավելացնել մնացած սոուսը: Պանիրը շաղ տալ վրան և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում, 20-25 րոպե:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Խոզի մսով և մակարոնով ուտեստ Խոզի մսով և մակարոնով ուտեստ Խոզի մսով և մակարոնով ուտեստ Խոզի մսով և մակարոնով ուտեստ Խոզի մսով և մակարոնով ուտեստ Խոզի մսով և մակարոնով ուտեստ Խոզի մսով և մակարոնով ուտեստ Խոզի մսով և մակարոնով ուտեստ Խոզի մսով և մակարոնով ուտեստ
Այցելուների արձագանքները (1):

լավ Թողել է Սոնա-ը (3 May 2013) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.52/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.5/5 (33 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Բիֆստրոգանով` կարտոֆիլի յուղաբլիթներով ԽԻՆԿԱԼԻ Փիթի Խոզի Բուդ Հավի միսը սմբուկով

- Այս ռեցեպտը նայել են - 007215

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!