Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Ծաղկակաղամբով,լոբով և աղացած մսով ուտեստ: Տեղադրող` Աննա | Ավելացման ամսաթիվ` 28 Sep 2011
Տեղադրվել է Ճաշատեսակներ բաժնում

Բաղադրությունը

Ծաղկակաղամբ 300գր.
կանաչ լոբի 400գր.
տավարի աղացած միս 300գր.
կանաչ բիբար 1 հատ
գազար 1 հատ (խոշոր)
գլուխ սոխ 1 հատ
սխտոր 2 պճեղ
մաղադանոս
աղ, պղպեղ, ձեթ

Պատրաստման եղանակները

Սոխը երկար բարակ կտրատել ձեթի մեջ մի փոքր տապակել, ավելացնել մանր կտրատած սխտորը, բարակ ձողիկներով կտրատած գազարը, բիբարը: Մի փոքր տապակել և ավելացնել շեղ, երկար կտրատված լոբին և մի բաժակ ջուր: 10 րոպե եփելուց հետո վրան շարել փոքր մասերի բաժանած ծաղկակաղամբը, աղ պղպեղ ավելացնել, բեռանը փակ թողնել ևս 15 րոպե եփի: Աղացած միսը առանձին տապակել մի փոքր ձեթով, համեմել: Երբ արդեն ոտեստի ջուրը քաշի, միսը լցնել վրան և զգուշությամբ մի փոքր խառնել: Ձուն կես սուրճի բաժակ ջրով հարել և տարածել ուտեստի վրա 2 րոպեից անջատել և ավելացնել կտրատած մաղադանոս: Հավատացեք, շատ համեղ է, օգտակար և աչք շոյող: Բարի ախորժակ

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Ծաղկակաղամբով,լոբով և աղացած մսով ուտեստ
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.42/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.4/5 (36 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Կարտոֆիլով խաշլամա Բանջարեղենով ուտեստ Միսը ֆրանսիական ձևով Սմբուկով ուտեստ Մակարոնով Պիցցա

- Այս ռեցեպտը նայել են - 007356

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!