Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Կարտոֆիլով Պիլմենի: Տեղադրող` Կարինե | Ավելացման ամսաթիվ` 24 Feb 2012
Տեղադրվել է Ճաշատեսակներ բաժնում

Բաղադրությունը

3,5-4 բաժակ ալյուր
1 ձու
1 բաժակ կաթ կամ ջուր
1թգ. աղ:

Միջուկ՝

կարտոֆիլ

Պատրաստման եղանակները

Ալյուրը և աղը միասին խառնել, ավելացնել տաք կաթը /ջուր/ և ձուն: Լավ խառնել, որպեսզի ստացվի միասեռ զանգված: Խմորից գունդ պատրաստել և դնել սննդի համար նախատեսված տոպրակի մեջ: Խմորը թողնել հանգստանա մոտ 1 ժամ:
Ապա խմոր բաժանել մի քանի մասի, գրտնակով լիստեր ստանալ, ապա թեյի բաժակի օգնությամբ շրջանակներ առանձնացնել:
Միջուկը կարող եք պատրաստել ըստ ձեր ցանկությամբ: Կարող եք նախապես խաշել կարտոֆիլը, ապա սոխառած անել և տրորած կարտոֆիլը սոխառածի հետ միասին տապակել:
Կարտոֆիլի միջուկը դնել խմորի մեջ և զգուշությամբ միացնել իրար:
Եփել եռացրած ջրում այնքան մինչև պատրաստ լինելը: Մատուցելիս վրան կարագ հալեցնել: ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Կարտոֆիլով Պիլմենի Կարտոֆիլով Պիլմենի Կարտոֆիլով Պիլմենի Կարտոֆիլով Պիլմենի Կարտոֆիլով Պիլմենի Կարտոֆիլով Պիլմենի Կարտոֆիլով Պիլմենի Կարտոֆիլով Պիլմենի Կարտոֆիլով Պիլմենի Կարտոֆիլով Պիլմենի Կարտոֆիլով Պիլմենի
Այցելուների արձագանքները (3):

Շատ լավ կայքա Թողել է Դավո-ը (25 Jan 2014) օրը

Այո, Արփինե ջան, ավելի համեղ կլինի.. Թողել է Կարինե-ը (9 Nov 2012) օրը

Կարինե ջան, արդյո՞ք մսով ավելի համեղ չի ստացվում: Իսկ ինչպե՞ս իմանալ, երբ պատրաստ կլինի կամ մոտովորապես ինչքան ժամանակ կպահանջվի, որ եփվի: Շնորհակալություն Թողել է Արփինե-ը (10 Mar 2012) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.14/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.1/5 (72 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Հավով ուտեստ Համեղ Ուտեստ Տապակած հավի կրծքամիս Միսը ֆրանսիական ձևով Մսով ու լավաշով փաթաթաներ

- Այս ռեցեպտը նայել են - 013520

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!