Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Կարտոֆիլով, տավարի մսով ուտեստ: Տեղադրող` Վարսիկ | Ավելացման ամսաթիվ` 3 Jul 2010
Տեղադրվել է Ճաշատեսակներ բաժնում

Բաղադրությունը

500 գր. տավարի աղացած միս,
2 հատ մեծ լոլիկ,
7 հատ կարտոֆիլ,
4 հատ կարմիր պղպեղ,
1 հատ կծու պղպեղ
1 հատ սոխ,
աղ,
ձեթ,
մաղադանոս զարդարելու համար:

Պատրաստման եղանակները

Կարտոֆիլը մաքրել, կլոր-կլոր կտրատել և երկու կողմերից տապակել: Սոխը խորանարդիկներով կտրատել, սոխառաց անել, ավելացնել կլոր-կլոր կտրատած կծու բիբարը, այնուհետև տավարի միսը և եփել: Երբ միսը գրեթե եփած կլինի, ավելացնել կեղևազրկված, մանրացված լոլիկը և համեմել աղով:
Վերցնել թավա, առաջին շերտը շարել կարտոֆիլը այնուհետև, միսը, իսկ հետո կլոր կլոր կտրատված կարմիր պղպեղը և նույնը կրկնել երկրորդ անգամ` կարտոֆիլ, միս և կարմիր պղպեղ: Վերջում այս ամենի վրա 100 գր. ջուր ավելացնել և եփել ջեռոցում 160 աստիճան ջերմաստիճանում 25-30 րոպե: Զարդարել մաղադանոսով:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Կարտոֆիլով, տավարի մսով ուտեստ Կարտոֆիլով, տավարի մսով ուտեստ Կարտոֆիլով, տավարի մսով ուտեստ Կարտոֆիլով, տավարի մսով ուտեստ Կարտոֆիլով, տավարի մսով ուտեստ Կարտոֆիլով, տավարի մսով ուտեստ Կարտոֆիլով, տավարի մսով ուտեստ
Այցելուների արձագանքները (6):

Սա արաբական մուսակա ուտեստի մի տարբերակ է: Իսկականը պատրաստվում է սմբուկով և կարտոֆիլով: Թողել է Նունե-ը (23 Sep 2016) օրը

Ես պատրաստել եմ և շաատ համեղ էր Թողել է Իզաբելլա-ը (23 Nov 2012) օրը

Շատ համեղ էր մերսի Թողել է Կառա-ը (11 Aug 2012) օրը

ես անպայման կփորձեմ Թողել է Տաթև-ը (26 Jun 2012) օրը

Ես պատրաստեցի իմ բոլոր հյուրերը հիացած էին, շատ շնորհակալ եմ.. Թողել է Աննա-ը (29 Apr 2012) օրը

Ինձ թվում է շատ համեղ կլինի: Մոտակա օրերս կփորձեմ: Շնորհակալություն Թողել է Էլիզ-ը (4 Jul 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.17/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.2/5 (75 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Բրնձով և Նուշով Փլավ Ձվածեղով Լցոնած Կոտլետ Հավը սոսւսով Հավի կրծքամիսը մեղրով Իշլի քյուֆթա

- Այս ռեցեպտը նայել են - 020037

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!