Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
ՀԱՎՈՎ ՌՈՒԼԵՏՆԵՐ: Տեղադրող` Աննա Ղարագյոզյան | Ավելացման ամսաթիվ` 16 Jun 2010
Տեղադրվել է Ճաշատեսակներ բաժնում

Բաղադրությունը

հավի փափկամիս
աղ, բիբար
համեմ, մաղադանոս
պանիր
կարագ
մի պճեղ սխտոր
ձու
մայոնեզ
բուսական յուղ (տապակելու համար)

Պատրաստման եղանակները

Հավի փափկամիսը դանակով բաժանել բարակ շերտերի, հավանգով ծեծել, աղ ու սև բիբար անել: Կարագն ու պանիրը անցկացնել քերիչով, ավելացնել կանաչին` մանր կտրատած, ծեծած սխտորը և լավ խառնել: Մսի յուրաքանչյուր շերտի կենտրոնում մի փոքր լցոն լցնել և ռուլետանման փաթաթել:

Ձուն մայոնեզի հետ հարիչով հարել, յուրաքանչյուր ռուլետը թաթախել ստացված զանգվածի մեջ և երկու կողմից տապակել թավայում:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
ՀԱՎՈՎ ՌՈՒԼԵՏՆԵՐ
Այցելուների արձագանքները (1):

Շատ Համեղ էր Թողել է ԳաՅանե-ը (26 May 2014) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.80/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.8/5 (49 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Կարտոֆիլով Եվ Մսով Ուտեստ Լազանյա Հավի միսը ոլոռով և գազարով Աղացած Մսով Մակարոն Աղցած մսով և կարտոֆիլով ուտեստ

- Այս ռեցեպտը նայել են - 008632

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!