Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Հավը ճապոնական ձևով: Տեղադրող` Մանե | Ավելացման ամսաթիվ` 28 May 2010
Տեղադրվել է Ճաշատեսակներ բաժնում

Բաղադրությունը

1,5 կգ հավի կրծքամիս
2 գազար միջին չափսի
1 կարմիր կամ դեղին պղպեղ
1 գլուխ սոխ
100 գր. հնդկական ընկույզ
սոյայի սոուս
քացախ
աղ
բիբար

Պատրաստման եղանակները

Հավի կրծքամիսը կտրատել տափակ կտորներով, մարինացնել քացախի մեջ աղով և բիբարով: Տապակել արևածաղկի ձեթի վրա մինչև սպիտակ գույն ստանալը, չթողնել, որ կարմրի, և դնել մի կողմ: Տապակել մանր կտրատած սոխը, գազարն ու բիբարը: Այնուհետև կիսապատրաստ հավի միսը կտրատել խորանարթներով և ավելացնել նույն թավայի մեջ: Ավելացնել սոյայի սոուսը ըստ ճաշակի (ամենամատչելի սոուսը Heinz ապրանքատեսակինն է, այն շատ աղի չէ, եթե օգտագործում եք ավելի թանկ սոուս, զգույշ եղեք, որ շատ աղի չստացվի):
Երբ հավը պատրաստ կլինի, ավելացրեք ընկույզը: Ցանկության դեպքում կարե;ի է ավելացնել նաև իմբիր:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Հավը ճապոնական ձևով
Այցելուների արձագանքները (2):

Շատ լավ է ստացվում, եթե ավելացնենք նաև գազար և բարակ լոբի, նաև մի քիչ կարրի (curry). Թողել է Իզաբելլա-ը (23 Nov 2012) օրը

Շաաաաաաաաը համող էր. Շնորհակալություն!!!!!!!! Թողել է Լիլիթ-ը (8 Feb 2012) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.11/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.1/5 (37 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Ասադո Բիֆստրոգանով` կարտոֆիլի յուղաբլիթներով Լցոնած Պղպեղ Տապակած Տավարի Միս Կարտոֆիլով և Դդմիկով Կոտլետներ

- Այս ռեցեպտը նայել են - 010325

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!