Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Հավի միսը սմբուկով: Տեղադրող` Լիաննա | Ավելացման ամսաթիվ` 12 Aug 2010
Տեղադրվել է Ճաշատեսակներ բաժնում

Բաղադրությունը

600 գր. հավի աղացած միս,
2-3 հատ սմբուկ,
2 հատ խոշոր լոլիկ,
200 գր. պանիր,
200 գր. մակարոն,
2 պճեղ սխտոր,
1 հատ սոխ,
2-3 ճգ. լոլիկի մածուկ,
ձեթ,
կանաչեղեն,
աղ, սև բիբար:

Պատրաստման եղանակները

Սոխը և սխտորը մանրացնել և տապակել ձեթի մեջ: Թողնել, որ տապակի, այնուհետև վրան ավելացնել համեմունքները, կանաչեղենը և խառնել: Լոլիկը կեղևազրկել, քերիչով անցկացնել և լցնել մսի վրա, ավելացնել լոլիկի մածուկը և շարունակել եփել 7-10 րոպե: Սմբուկը կեղևազրկել, երկարավուն կտարտել, աղ անել և տապակել երկու կողմերից ձեթի մեջ:
Թավայի մեջ ձեթ լցնել, կամ կալկա դնել, մեջը լցնել մսի ֆարշի կեսը, հետո խաշած մակարոնի կեսը, սմբուկի կեսը, քերած պանրի կեսը, նույնը կրկնել երկրորդ անգամ: Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 25 րոպե: Զարդարել մանրացված կանաչեղենով:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Հավի միսը սմբուկով Հավի միսը սմբուկով Հավի միսը սմբուկով Հավի միսը սմբուկով Հավի միսը սմբուկով Հավի միսը սմբուկով Հավի միսը սմբուկով
Այցելուների արձագանքները (3):

Ինձ համար պարզ չէր, տապակած սոխը և սխտորը, երբ պետք է օգտագործել, դա չի նշվում: Եվ հետո սոխի հետ կանաչի չեն լցնում, որովհետև կանաչի կորցնում է թարմությունը: Թողել է Մոնիկա-ը (15 Oct 2011) օրը

Շաաաատ համեղ ճաշատեսակ էր, շնորհակալություն բաղադրատոմսի համար: Թողել է Սուսի-ը (21 Aug 2011) օրը

Շատ համեղ է!!!!!!!!!!!!!!! բայց հնարավոր է նաև առանց սխտորի: Թողել է ՄԱՐԻԱՄ-ը (12 Aug 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.00/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.0/5 (49 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Իսպանական Տորտիլյա Տնական խորոված հավի կրծքամսով և անանասով Պաստա Կրտոֆիլով, ոլոռով և վիտչինայով ուտեստ Դդմիկով պիցցա

- Այս ռեցեպտը նայել են - 008777

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!