Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Հարիսա: Տեղադրող` Արմինե | Ավելացման ամսաթիվ` 23 Apr 2010
Տեղադրվել է Ճաշատեսակներ բաժնում

Բաղադրությունը

125 գ. հավի մսի համար վերցնել 70 գ. կորկոտ, 50 գ. յուղ, 30 գ. գլուխ սոխ կամ 0.5 դարչին, աղ, պղպեղ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակները

Պատրաստի հավը խաշել, անջատել ոսկերներից ու կտրատել: Եռացող արգանակի մեջ լցնել նախապես թրջած կորկոտ, ավելացնել մսի կտորները և շարունակել եփել թույլ կրակի վրա:

Հենց շիլան սկսի թանձրանալ` խառնաթիով խփել և շարունակել եփել այնքան, մինչև ամբողջը դառնա միատարր պինդ զանգված, որից հետո աղ անել և խառնել: Հարիսան մատուցել ափսեով: Առանձին մատուցել յուղով տապակած գլուխ սոխ և հալած յուղ:

Այս ուտեստը կարելի է պատրաստել նաև հնդկահավի ու ոչխարի մսով:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Հարիսա
Այցելուների արձագանքները (9):

Սխալ բաղադրատոմս Թողել է Սիլվա-ը (23 Jan 2014) օրը

Ռուզաննա ջան, ուղղակի բառը գրվում է երկու ղ-ով : Այնպես որ, ձեր դիտողությունները այնքան էլ տեղին չէին... Թողել է ԼիլիթՖ-ը (2 Feb 2012) օրը

նախ լավ կլիներ գրեիք կամ հայերեն, կամ ռուսերեն.ՈՉ թե ռեցեպտ,այլ բաղադրատոմս,էլ չեմ խոսում ուղղագրության մասին.ԼոբիՅով Չէ, այլ լոբիով,Յ-ն դրվում է միայն ա-ից և ո-ից հետո.ՈՒղակի նման լավ ու օգտակար նախաձեռնության դեպքում պետք է աշխատել նման բաները տպավորությունը չփչացնեն: Թողել է Ռուզան-ը (25 Nov 2011) օրը

Ես շատ ուրախ եմ, որ գտել եմ ռեցեպտների կայքը: Թողել է Կարինե-ը (14 Jun 2011) օրը

Հարիսան եփում են սպիտակ ձավարով և հավի դոշով, ուտելուցել յուղ են դնւմ վրան: Ով ուզի իսկական ՀԱՐԻՍԱ ոտել համեցեք Հրազդան ))) Թողել է Վահան-ը (14 Jun 2011) օրը

լաւ է բայց եթէ տաւարի միս էլ աւելացնէք շատ համով կը լինի : Թողել է Մայիս-ը (2 Jun 2011) օրը

Ոնց որ փլաֆ լինի Թողել է Արփի-ը (8 Jan 2011) օրը

Այս կայքը հրաշք է, շնորհակալություն: Թողել է Սոնա-ը (16 Dec 2010) օրը

Հոյակապ ռեցեպտներ են, շատ շնորհակալություն Թողել է Ruzan-ը (5 Jun 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 2.82/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 2.8/5 (44 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Դդումով կոտլետ Խոզի մեդալյոններ նարնջի հյութով Սունկը թթվասերով Աղացած Մսով Մակարոն Ձուն ջեռոցում

- Այս ռեցեպտը նայել են - 011411

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!