Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Հորթի Մսով Ռուլետներ` Հունական Ձևով: Տեղադրող` Մարիամ | Ավելացման ամսաթիվ` 18 Aug 2010
Տեղադրվել է Ճաշատեսակներ բաժնում

Բաղադրությունը

800 գր հորթի միս,
4 գլուխ սոխ,
5-6 ճաշի գդալ չորահաց,
2 ճաշի գդալ կարագ,
200 մլ մսի արգանակ,
160 գր խոզապուխտ,
1 հատ գազար,
0,5 կապ մաղադանոս,
1/4 թեյի գդալ սև բիբար,
աղ:

Պատրաստման եղանակները

Միսը կտրատել երկարավուն, ոչ հաստ կտորներով, լավ ծեծել, վրան չոր համեմունքներ քսել (ըստ ճաշակի), պատել ցելոֆանով ու առնվազն 1 ժամ թողնել սառնարանում (նախընտրելի է` մի ամբողջ օր):
Ջեռոցը տաքացնել մինչև 160-170 աստիճան: Սոխերից 2-ը մանր կտրատել, 2-ը` խոշոր, օղակաձև: Գազարը մանր կտրատել:
1 ճաշի գդալ կարագը, չորահացը, կտրատած մաղադանոսը և մանր կտրատած սոխը խառնել:
Միսը սառնարանից հանել, համեմել աղով ու բիբարով, յուրաքանչյուր կտորի վրա քսել սոխով ու չորահացով պատրաստված զանգվածից, ապա մի կտոր խոզապուխտ դնել, զգուշորեն փաթաթել ռուլետի նման ու թելով կապել:
Ստացված ռուլետները բոլոր կողմերից մնացած կարագով տապակել թույլ կրակի վրա, ապա նույն թավայում տապակել գազարն ու խոշոր կտրատած սոխը:
Ստացված ռուլետները դասավորել ձևաթավայի վրա, վրան լցնել արգանակը, տապակած սոխն ու գազարը, ծածկել փայլաթիթեղով ու դնել ջեռոցը: 25-30 րոպե շոգեխաշելուց հետո կրակն ուժեղացնել մինչև 180-200 աստիճան, փայլաթիթեղը հեռացնել ու մոտ 20 րոպե շարունակել տապակել ուտեստը` 5 րոպեն մեկ առաջացած հյութը ռուլետների վրա լցնելով: 10 րոպե հետո կարելի է ռուլետները շրջել:
Մատուցելուց առաջ ռուլետների վրայից թելերը հեռացնել:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Հորթի Մսով Ռուլետներ` Հունական Ձևով
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 2.72/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 2.7/5 (25 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Լապշա Լինգվինի Հնդկահավ անանասով Կարտոֆիլով և Դդմիկով Կոտլետներ Դդումը շագանակի հետ Կոտլետ

- Այս ռեցեպտը նայել են - 003935

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!