Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Ձուն ջեռոցում: Տեղադրող` nueva | Ավելացման ամսաթիվ` 22 Sep 2011
Տեղադրվել է Ճաշատեսակներ բաժնում

Բաղադրությունը

4 ձու (ըստ սեղանակիցների քանակի)
մի քիչ քերած պանիր (ցանկալի է մոցարելլա)
մի քիչ կարագ թավաները յուղելու համար
4 փոքրիկ թասիկներ, որ կարելի է ջեռոցում օգտագործել: Ես պատրաստել եմ փոքրիկ կավե ամանների մեջ

Պատրաստման եղանակները

Միացնում ենք ջեռոցը, որ տաքանա մինչև 200ºc, մինչ այդ բաժանում ենք ձվի սպիտակուցները դեղնուցներից: Միքսերով լավ տրորում ենք սպիտակուցը մինչև սպիտակ փրփուր դառնա, ավելացնում ենք աղ և սև պղպեղ: Հավասար բաժանում ենք մեր լավ յուղած ամանների մեջ, մեջտեղում գդալով փոսիկ ենք անում, զգուշությամբ դնում ենք դեղնուցները, կողքերին քերած պանիր ենք լցնում (1թգ. 1 ձվի համար) և թխում ենք տաք ջեռոցում 6-10 րոպե: Կարելի է վրան մանր կտրտած երշիկ, բաստուրմա, կանաչի լցնել: Մատուցում ենք նույն ամանների մեջ:
Շատ քիչ ծախսելով ստացվում է օրիգինալ ու արագ կերակրատեսակ:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Ձուն ջեռոցում
Այցելուների արձագանքները (2):

հոյակապա Թողել է Սյուզաննա-ը (19 Oct 2012) օրը

Շատ լավ էր և արագ, իմ կարծիքով լավ կլինի, կփորձեմ: Թողել է Սոնա-ը (7 Oct 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.98/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.0/5 (63 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Մակարոնով Պիցցա Սմբուկով Գլանակ Մակարոնը սնկով Pastel de papa Հավի Թոք

- Այս ռեցեպտը նայել են - 006540

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!