Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Մսով Ոզնի: Տեղադրող` Լիաննա | Ավելացման ամսաթիվ` 1 May 2010
Տեղադրվել է Ճաշատեսակներ բաժնում

Բաղադրությունը

ձու
պինդ պանիր
մայոնեզ
գազար
մսի խճողակ
գնդիկավոչ սև բիբար
սպագետի

Պատրաստման եղանակները

Ձվերը եփել, հովացնել, կեղևը մաքրել, երկարությամբ կիսել 2 մասի, դեղնուցները հանել:

Եփած գազարն ու պանիրն անցկացնել քերիչով:

Գազարը, դեղնուցները, պանիրն ու մայոնեզը խառնել իրար, ստացված զանգվածը լցնել սպիտակուցների մեջ ու միացնել, որպեսզի կրկին ստանա ամբողջական ձվի տեսք:

Յուրաքանչյուր այսպիսի լցոնած ձուն պատել մսի խճողակով, մի ծայրը փոքր-ինչ երկարացնել, որպեսզի ոզնու տեսք ստանա, սև բիբարներն ամրացնել որպես աչքեր և քիթ, իսկ հում սպագետիները կոտրատել և խրել վրան` որպես փշեր:

Եփել մինչև 220 աստիճան տաքացված ջեռոցում մոտ 30 րոպե:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Մսով Ոզնի
Այցելուների արձագանքները (1):

Շատ լավն էր, երեխաներիս շատ դուր եկավ, մերսի:)))" Թողել է Լուսինե-ը (1 Dec 2013) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.00/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.0/5 (48 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Պասուց Տոլմա Մատղաշ կարտոֆիլը սալյամիով Դդմիկով և Հավի Փափկամսով Ուտեստ Համովիկ Բրնձով Տորթ

- Այս ռեցեպտը նայել են - 007241

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!