Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Ոսպով դոլմա: Տեղադրող` Սոնա | Ավելացման ամսաթիվ` 26 Apr 2010
Տեղադրվել է Ճաշատեսակներ բաժնում

Բաղադրությունը

30 գր. ոսպ,
15 գր. բլղուր,
20 գր. գլուխ սոխ,
20 գր. ձեթ,
10 գր. ծիրանաչիր,
10 գր. ալբուխար,
10 գր. չամիչ,
50 գր. խաղողի տերև,
աղ,
պղպեղ,
համեմ,
դաղձ,
ուրց,
մաղադանոս:

Պատրաստման եղանակները

Ոսպը խաշել, քամել և լցնել կաթսայի մեջ: Առանձին եփել բլղուրը: Դեղին սալորը (ալբուխար) եռման ջրի մեջ դնել, հեռացնել կորիզը և կտրատել: Գլուխ սոխը մանր կտրատել և տապակել ձեթի մեջ: Ոսպը, բլղուրը, սոխը, ալբուխարը, չամիչը, մանր կտրատած համեմը, դաղձը, ուրցը համեմել աղով և պղպեղով: Թարմ խաղողի տերևները եռման ջրի մեջ դնել, հեռացնել պտղակոթերը: Յուրաքանչյուր 3-4 տերևին դնել 50-60 գ. խճողակ և ծրարի տեսքով փաթաթել: Կաթսայի մեջ շարքերով շարել դոլման, կողքերը շարել ծիրանաչիր, վրան ջուր լցնել, որ ծածկի այդ ամենը, ավելացնել ձեթ և վրան դնել շուռ տված ափսե: Կաթսայի ծածկել կափարիչով: Եփել թույլ կրակի վրա: Պատրաստի դոլման շարել ափսեի մեջ և վրան մաղադանոս ցանել: Այս ճաշատեսակը կարելի է պատրաստել նաև կաղամբով (թարմ կամ թթու):

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Ոսպով դոլմա
Այցելուների արձագանքները (1):

Բարև Ձեզ հարգելիներս, չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, ուղակի ուզում եմ կարծիքս հայտնել, չեք կարծում, որ Դոլմա-ն օգտագործում են թուրքերը, իսկ մենք` հայերս, միշտ տոլմա ենք ասել, գրականության մեջ նույնպես տոլմա բառն է հանդիպել ինձ, կարծում եմ ավելի ճիշտ է տոլմա: Թողել է Սաթենիկ-ը (1 Aug 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.30/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.3/5 (27 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Նրբերշիկով սպագետի Հնդկաձավարը սնկով Սունկը թթվասերով Վարդեր հավի մսով Լցոնված սմբուկ

- Այս ռեցեպտը նայել են - 007995

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!