Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Չախոբիլի: Տեղադրող` Սյուզի | Ավելացման ամսաթիվ` 13 Jun 2010
Տեղադրվել է Ճաշատեսակներ բաժնում

Բաղադրությունը

1 ամբողջական հավ
1 կգ սոխ
1 հատ կծու տաքդեղ
1 հատ լոլիկ
Մի քանի հատիկ կլոր սև պղպեղ
Մեկական ճաշի գդալ տոմատի մածուկ և կարմիր պղպեղ
Թարմ կանաչիներ`մաղադանոս, համեմ, սամիթ
Չորացրած ռեհան և ծիթրոն
Աղը` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակները

Մեկ ամբողջական հավը կտրատել, լվանալ, վրան ջուր լցնել և դնել գազօջախին եփելու մոտավորապես 15 րոպե: Մինչև հավը կիսաեփ կլինի, կտրատել 1 կգ սոխը, լցնել կաթսայի մեջ, ավելացնել 200 գ կարագ և դնել գազօջախին: Մեկ հատ կծու տաքդեղը և մեկ հատ լոլիկը կտրատել ու ավելացնել սոխին, խառնել գդալով: Սոխառածին ավելացնել նաև մի քանի հատիկ սև կլոր պղպեղ, մեկ ճաշի գդալ կարմիր պղպեղ և տոմատի մածուկ: Մի քանի րոպե եփելուց հետո կտրատած հավի կտորները դասավորել սոխառածի վրա, ավելացնել երկու շերեփ հավի արգանակ և շարունակել եփել մեղմ կրակի վրա: Քիչ անց ավելացնել կտրատած մաղադանոսը, համեմը և սամիթը, ինչպես նաև չորացրած ռեհան ու ծիթրոն: Աղը` ըստ ճաշակի:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Չախոբիլի
Այցելուների արձագանքները (3):

Մտածեք Ձեր առողջության մասին 200գր կարագ? Վերցրեք 80գր կարագ+1գդ ձեթ Թողել է Լիանա-ը (29 Sep 2011) օրը

Իմ կարծիքով շատ համեղ է լինելու, հենց այսօր փորձելու եմ: Թողել է Անուշիկ-ը (29 Oct 2010) օրը

Կարելի է փորձել: Ինձ թվում է շատ համեղ կլինի: Թողել է Լիանա-ը (13 Jun 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.77/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.8/5 (53 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Միսը ֆրանսիական ձևով Սմբուկով ռուլետներ սխտորի սոուսով Սպագետի Իտալական ձևով Պանրով ծաղկակաղամբ Նրբերշիկով սպագետի

- Այս ռեցեպտը նայել են - 013185

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!