Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Չախոբիլի: Տեղադրող` Մարիամ | Ավելացման ամսաթիվ` 13 Aug 2010
Տեղադրվել է Ճաշատեսակներ բաժնում

Բաղադրությունը

1 ամբողջական հավ
1 կգ սոխ
1 հատ կծու տաքդեղ
1 հատ լոլիկ
Մի քանի հատիկ կլոր սև պղպեղ
Մեկական ճաշի գդալ տոմատի մածուկ և կարմիր պղպեղ
Թարմ կանաչիներ`մաղադանոս, համեմ, սամիթ Չորացրած ռեհան և ծիթրոն Աղը` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակները

հավը կտրատել, լվանալ, վրան ջուր լցնել և դնել գազօջախին եփելու մոտավորապես 15 րոպե: Մինչև հավը կիսաեփ կլինի, կտրատել 1 կգ սոխը, լցնել կաթսայի մեջ, ավելացնել 200 գ կարագ և դնել գազօջախին: Մեկ հատ կծու տաքդեղը և մեկ հատ լոլիկը կտրատել ու ավելացնել սոխին, խառնել գդալով: Սոխառածին ավելացնել նաև մի քանի հատիկ սև կլոր պղպեղ, մեկ ճաշի գդալ կարմիր պղպեղ և տոմատի մածուկ: Մի քանի րոպե եփելուց հետո կտրատած հավի կտորները դասավորել սոխառածի վրա, ավելացնել երկու շերեփ հավի արգանակ և շարունակել եփել մեղմ կրակի վրա: Քիչ անց ավելացնել կտրատած մաղադանոսը, համեմը և սամիթը, ինչպես նաև չորացրած ռեհան ու ծիթրոն:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Չախոբիլի
Այցելուների արձագանքները (2):

Շատ համեղ էր, շնորհակալություն: Թողել է Սյուզաննա-ը (16 Aug 2010) օրը

Համով էէէէէէէէէէէ!!!!!!!!! Թողել է Լուսինե-ը (14 Aug 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.44/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.4/5 (34 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Տապակած Տավարի Միս Սմբուկով Տորթ Դդմիկով ճաշ Լատկես /հրեական խոհանոց/ Ծաղկակաղամբը նրբերշիկով

- Այս ռեցեպտը նայել են - 007133

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!