Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Պաեյա (իսպանական տիպիկ ճաշատեսակ): Տեղադրող` Նուեվա | Ավելացման ամսաթիվ` 27 Aug 2011
Տեղադրվել է Ճաշատեսակներ բաժնում

Բաղադրությունը

1 բաժակ բրինձ (լավ որակի, որ հատիկ-հատիկ մնա)
մի քիչ եփած, կտրտած կանաչ լոբի
մի քիչ էլ եփած հատիկ սպիտակ լոբի
հավի միս
ճագարի միս (եթե ուզում եք)
2-3 ճաշի գդ. ձեթ
1 մեծ կլպած ու մանր կտրտած լոլիկ
մի պտղունց կարմիր աղացած բիբար
աղ

Պատրաստման եղանակները

Բարևներ բոլորին:Խորհուրդ եմ տալիս փորձել պատրաստել այս ճաշատեսակը:Ես բաղադրատոմսը փորձել եմ հարմարեցնել Հայաստանի պայմաններին, չնայած, որ կարող եք փոփոխություններ մտցնել ըստ ձեր ճաշակի: Ճիշտ է, այդ ժամանակ մեր պաեյան դարձնում ենք մի քիչ իսպանա-հայկական, բայց ուտողները միշտ էլ գոհ են մնում:

Միսը ձեթով լավ տապակում ենք, կարմրացնում: Ավելացնում ենք կիսաեփած լոբիները(սրանք պարտադիր են, որովհետև յուրահատուկ համ են տալիս):Շարունակում ենք մի քիչ էլ շոգեխաշել: Ավելացնում ենք լոլիկը, մի 5 րոպե շոգեխաշում: Կարող եք մի պճեղ սխտոր գցել, առանց կլպելու, դա հետո հանում ենք, ուղղակի համ ու հոտ տալու համար է: Ավելացնում ենք 2 բաժ, եռացրած ջուր կամ եթե ուզում եք, որ ավելի համով լինի՝հավի արգանակ: Ավելացնում ենք բրինձը: 10 րոպե եփում ենք բարձր կրակի վրա, հետո կրակը իջեցնում ենք, մինչև պատրաստ լինի: Իսպանիայում սովորություն ունեն դեղին գույն գցել, կարող եք փորձել: Ասեմ, որ իմ դրած լուսանկարը ինտերնետից է, կներեք դրա համար, իմ պատրաստածը չհասցրի լուսանկարել:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Պաեյա (իսպանական տիպիկ ճաշատեսակ)
Այցելուների արձագանքները (1):

Shad knereq sa Paella che , haygagan shugayumn el amen panm@ ka , cheporceg khiastabveg. Թողել է Eva-ը (6 Mar 2013) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.67/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.7/5 (57 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Մակարոնը Լոլիկի Սոուսով Տապակած հավի կրծքամիս Բիֆշտեքս Մակարոնով Պիցցա Բրնձով Տորթ

- Այս ռեցեպտը նայել են - 009461

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!