Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Պասուց Տոլմա: Տեղադրող` Լիանա | Ավելացման ամսաթիվ` 1 Nov 2012
Տեղադրվել է Ճաշատեսակներ բաժնում

Բաղադրությունը

Մեծ գլուխ կաղամբ (թթու դրած)
Կարմիր Լոբի
Սիսեռ
Ոսպ
Աղացած բլղուր
3-4 հատ գլուխ սոխ
Լոլիկի մածուկ
սև և կարմիր պղպեղ, աղ:

Պատրաստման եղանակները

Կաղամբը նախապես բաժանել երկու մասին և դնել աղաջրի մեջ / 3 լիտր ջուր, 150գր. աղ/ մի քանի օր, որպեսզի թթվի:
Բոլոր ձավարեղենները առանձին խաշել, իսկ բլղուրին ավելացնել քիչ տաք ջուր, երբ ջուրը կներծծվի, բլղուրը պատրաստ է: Վերցնել մի մեծ թավա, տապակել սոխը ձեթով, ավելացնել լոլիկի մածուկը, նախապես խաշված լոբին, ոսպը, սիսեռը, բլղուրը : Այս ամենը համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, եփել ևս 2-3 րոպե և վերցնել գազօջախից:
Փաթաթել պասուց տոլամաները, տեղադրել կաթսայի մեջ, յուրաքանչյուր շարքը ավարտելուց հետո քիչ քանակությամբ լոլիկի մածուկ տարածել, եփելիս ավելացնել ջուր և եփել այնքան մինչև կաղամբը կլինի պատրաստ:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Պասուց Տոլմա
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.69/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.7/5 (32 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Լցոնած հավ Pastel de papa Կարտոֆիլը ապխտած մսով Նրբաբլիթը Հազարով և Տապակած Սնկով Խոզի Միսը Սնկով

- Այս ռեցեպտը նայել են - 012920

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!