Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Պղպեղ բրնձի, չամիչի և ընկույզի ֆարշով: Տեղադրող` Աննա Ղարագյոզյան | Ավելացման ամսաթիվ` 25 Aug 2010
Տեղադրվել է Ճաշատեսակներ բաժնում

Բաղադրությունը

Բուլղարական պղպեղ(ոչ մեծ, տարբեր •ույների)-8 հատ
Բրինձ-250 գ
Սոխ- 2 հատ
Ընկույզ-2 ճաշի գդ
Չամիչ-2 ճաշի գդ
Կանաչ ոլոռ-1բանկա
Օրեգանո-1/2 թ.գդ
Ձիթապտղի յուղ
Քացախ
Աղ (պղպեղ` ըստ ճաշակի)

Պատրաստման եղանակները

2 ճաշի գդալ ձեթը լցնել թավայի մեջ, սոխը բարակ շերտերով կտրատել և տապակել ձեթի մեջ: Ավելացնել ընկույզը և մի փոքր տապակել: Եփած բրինձը խառնել սոխի և ընկույզի հետ, ավելացնել չամիչը, օրեգանոն և ոլոռը:
Պղպեղը լվանալ, դանակով կտրել վերին հատվածը` գլխիկը: Պղպեղից հեռացնել սերմերը և սպիտակ թելերը: Պատրաստած ֆարշը լցնել պղպեղների մեջ, փակել գլխիկները և դնել ստվարաթղթով ծածկված ջեռոցամանի մեջ: Եփել 35 րոպե 200աստիճան տաքացրած ջեռոցում, այնուհետ 20 րոպե 150 աստիճան տաքացրած ջեռոցում:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Պղպեղ բրնձի, չամիչի և ընկույզի ֆարշով
Այցելուների արձագանքները (1):

Իսկ ինչու ենք 2 անգամ եփում ջեռոցում, արդյո՞ք մեկ անգամը բավարար չէ: Թողել է Հեղինե-ը (16 Oct 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 2.60/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 2.6/5 (20 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Բիֆշտեքս Բրինձը չինական ձևով Սնկով և զեյթունով փլավ Հավով Կոտլետ Ասադո

- Այս ռեցեպտը նայել են - 003001

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!