Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Ռիզոտտո: Տեղադրող` Լիլիթ | Ավելացման ամսաթիվ` 26 Jun 2010
Տեղադրվել է Ճաշատեսակներ բաժնում

Բաղադրությունը

200 գր. շամպինիոն,
2 լոլիկ,
100 գր. հոլանդական պանիր,
2 գազար,
400 գր. եփված բրինձ,
2 սոխ,
1 բաժակ մսի արգանակ,
սև պղպեղ, աղ
ձեթ, կանաչի:

Պատրաստման եղանակները

Գազարը և սոխը խորանարդիկներով կտրատել: Սոխը տապակել ձեթի մեջ, այնուհետև ավելացնել գազարը, եփված բրինձը, մի քիչ թողնել հանդարտ կրակի վրա, իսկ հետո վրան լցնել մսի արգանակը, համեմել աղով և պղպեղով: Այս ամենը եփել հանդարտ կրակի վրա այնքան, մինչև ջուրը կգոլորշիանա: Հետո ավելացնել քերիչով անցկացված պանիր: Մի քիչ եփվելուց հետո վերցնել կրակից, լցնել ջեռովի ամանի մեջ և համաչափ տարածել: Այնուհետև դնել ջեռոցում 3 րոպե:
Լոլիկը, սունկը կտրատել և տապակել ձեթի մեջ 20 րոպե: Մատուցելիս սկզբում լցնել ափսեի մեջ բրինձը, այնուհետև սնկից ու լոլիկից պատրաստված խառնուրդը: Զարդարել կանաչիով:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Ռիզոտտո Ռիզոտտո Ռիզոտտո Ռիզոտտո Ռիզոտտո Ռիզոտտո
Այցելուների արձագանքները (1):

Ես ինքս չեմ պատրաստել, բայց մեկ անգամ փորձել եմ, շատ համեղ էր!!! Կփորձեմ ինքն էլ պատրաստել, որովհետև զգացի, որ շատ հեշտ է պատրաստելը: Թողել է Լիզետ-ը (27 Jun 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.12/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.1/5 (49 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Խոզի Միսը Սնկով Մսով ու լավաշով փաթաթաներ Հավը սոսւսով Կարտոֆիլով, տավարի մսով ուտեստ Մակարոնով Պիցցա

- Այս ռեցեպտը նայել են - 012153

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!