Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Սմբուկով ուտեստ: Տեղադրող` Լարիսա | Ավելացման ամսաթիվ` 4 Aug 2010
Տեղադրվել է Ճաշատեսակներ բաժնում

Բաղադրությունը

5-6 հատ սմբուկ,
1 կգ տավարի, խոզի միս,
2 հատ սոխ,
100 գր. պանիր,
1.5 բաժակ լոլիկի հյութ,
3/4 բաժակ կաթ,
3-4 հատ ձու,
սամիթ, մաղադանոս,
սև պղպեղ, աղ,
ձեթ:

Պատրաստման եղանակները

Սմբուկը բաժանել չորս մասի երկարությամբ, համեմել աղով և տապակել ձեթի մեջ: Մեծ թավայի մեջ տեղադրել տապակած սմբուկների մի մասը: Երկրորդ շերտը դնել ֆարշը կիսաեփ վիճակում, նախապես մեջը ավելացնելով մանրացված կանաչեղենը, աղը, պղպեղը: Երրորդ շերտը դնել սոխը, նախապես սոխառած արված: Այնուհետև այս ամենի վրա լցնել լոլիկի հյութը: Չորորդ շերտը դնել մնացած սմբուկը, այնուհետև կաթը հարել ձվերի հետ, համեմել աղով և լցնել սմբուկի վրա: Վերջում ավելացնել քերիչով անցկացված պանիր և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 40-50 րոպե:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Սմբուկով ուտեստ Սմբուկով ուտեստ
Այցելուների արձագանքները (1):

շատ համեղ է Թողել է Լիլիթ-ը (29 Nov 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.51/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.5/5 (39 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Խոզի Միսը Լոբիյով Խոզի միսը Նուշով Սմբուկով Գլանակ Բրնձով և սնկով կոտլետ Տավարի բիֆշտեքս տոմատի սոուսի մեջ

- Այս ռեցեպտը նայել են - 009278

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!