Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Սնկով և զեյթունով փլավ: Տեղադրող` Գայանե | Ավելացման ամսաթիվ` 14 Sep 2010
Տեղադրվել է Ճաշատեսակներ բաժնում

Բաղադրությունը

500 գր. շամպինիոն,
400 գր, բրինձ,
1-2 հատ սոխ,
1-2 հատ գազար,
զեյթուն,
ձեթ,
համեմունքներ ըստ ճաշակի, աղ:

Պատրաստման եղանակները

Բրինձը լցնել ջրի մեջ և այդպես թողնել մեկ ժամ:
Շամպինիոնը կտրատել, տապակել ձեթի մեջ, այնուհետև ավելացնել մանրացված սոխը, բարակ, երկար կտրատված գազարը,երկու մասի բաժանված զեյթունը, համեմել աղով, սև պղպեղով և շարունակել եփել մի քանի րոպե:
Բրինձը ջրից քամել, տապակել ձեթի մեջ, համեմել աղով և ցանկալի համեմունքներով: Այնուհետև վրան լցնել եռացած ջուր այնքան, որ ջրային մասը 3-4 սմ բարձր լինի: Եփել 15-20 րոպե, մինչ բրիձը պատրաստ կլինի: Երբ բրինձը պատրաստ կլինի, ավելացնել պլովը, խառնել և մատուցել:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Սնկով և զեյթունով փլավ
Այցելուների արձագանքները (1):

Արագ, հեշտ ու շատ համեղ: Շնորհակալություն: Թողել է Ռադա-ը (15 Sep 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.57/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.6/5 (21 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Ժուլիեն Աղցած մսով և կարտոֆիլով ուտեստ Դդմիկով և Դդումով Կոտլետ Բրնձով Տորթ Տավարի բիֆշտեքս տոմատի սոուսի մեջ

- Այս ռեցեպտը նայել են - 005095

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!