Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Տապակած հավի կրծքամիս: Տեղադրող` Կարինե | Ավելացման ամսաթիվ` 19 Jun 2010
Տեղադրվել է Ճաշատեսակներ բաժնում

Բաղադրությունը

500 գր. հավի կրծքամիս,
1 ձու,
3 ճգ. պաքսիմատ,
3 ճգ. քերիչով անցկացված հոլանդական պանիր,
1 պճեղ սխտոր,
2 ճգ. ձեթ,
մի քիչ օրեգանո,
աղ:

Պատրաստման եղանակները

Հավի կրծքամիսը բաժանել մի քանի մասի: Պատրաստել երեք ափսեներ: Առաջինի մեջ լցնել ձեթը և մանրացված սխտորը, երկրորդի մեջ` ձուն, երրորդի մեջ` պաքսիմատը, պանիրը, օրեգանոն և աղը: Հավի կրծքամսերը թաթախել ձեթի և սխտորի մեջ, այնուհետև ձվի, և վերջնականը թաթախել պաքսիմատի և պանրի մեջ երկու կողմից:
Թավայի մեջ թուղթ (կալկա) դնել, վրան ձեթ անել և հերթականությամբ շարել հավի կրծքամսերը:
Եփել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում 30 րոպե:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Տապակած հավի կրծքամիս Տապակած հավի կրծքամիս Տապակած հավի կրծքամիս Տապակած հավի կրծքամիս Տապակած հավի կրծքամիս Տապակած հավի կրծքամիս
Այցելուների արձագանքները (3):

Շաաաատ լավն էր մերսի Թողել է Սիրուն-ը (18 Sep 2013) օրը

Շատ լավն էր Կարինա ջան։ Թողել է Աննա-ը (26 Jan 2013) օրը

Շատ համեղ է ստացվում: Թողել է Ջուլիա-ը (22 Sep 2012) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.37/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.4/5 (46 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Համեղ Ուտեստ Կոտլետ Ձուկը սամիթով Դդմիկով պիցցա ժելեե ձվեր

- Այս ռեցեպտը նայել են - 007434

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!