Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Փիթի: Տեղադրող` Սյուզի | Ավելացման ամսաթիվ` 13 Jun 2010
Տեղադրվել է Ճաշատեսակներ բաժնում

Բաղադրությունը

1 կգ ոչխարի միս
0,5 կգ սիսեռ
2 գլուխ միջին մեծության սոխ
2 պճեղ սխտոր
2 կարտոֆիլ
200 գ բամիա
200 գ յուղ
5-6 սև սալորաչիր
2 ճաշի գդալ տոմատի մածուկ
կարմիր և սև պղպեղ` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակները

1. Նախապես խաշել 1 կգ ոչխարի միս և 0,5 կգ սիսեռ` ավելացնելով աղ (սիսեռը նախօրոք երկու ժամ թրջել, խաշելուց հետո կեղևը հանել):
2. Երկու գլուխ սոխը մանր կտրատել ու յուղով սոխեռած անել:
3. Ավելացնել 2 գդալ տոմատի մածուկ, կարմիր և սև պղպեղ (ըստ ճաշակի):
4. Ավելացնել նախապես խաշված մսի արգանակը, միսը (ոսկրահան արված) և սիսեռը:
5. 15 րոպե եփելուց հետո ավելացնել խորանարդիկներով կտրատած երկու կարտոֆիլ:
6. Կարտոֆիլը եփելուց հետո ավելացնել սև սալորաչիր:
7. 15 րոպե անց ավելացնել երկու պճեղ սխտոր, մաղադանոս և բամիա (կարելի է նաև` լոլիկով պահածոյացված ):
8. Եփել, մինչև բոլորը լավ մերվեն:

Պատրաստման ընդհանուր տևողությունը` 2-3 ժամ: Նախընտրելի է փիթին պատրաստել կավե ամանում:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Փիթի
Այցելուների արձագանքները (1):

Շնորհակալություն աշխարհի ամենահամեղ բաղադրատոմսին ծանոթացնելու համար Թողել է Արգիշտ-ը (3 Aug 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.74/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.7/5 (54 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Բիֆշտեքս Ծաղկակաղամբով ուտեստ Չախոբիլի Տապակած Տավարի Միս Սպանախով Ապուր

- Այս ռեցեպտը նայել են - 014634

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!