Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Ֆրանսիական Տապակա: Տեղադրող` Աննա Ղարագյոզյան | Ավելացման ամսաթիվ` 26 Aug 2010
Տեղադրվել է Ճաշատեսակներ բաժնում

Բաղադրությունը

0,5 կգ խոզի միս
1 կգ կարտոֆիլ
2 հատ միջին մեծության գլուխ սոխ
0,5 կգ շամպինյոն
50 գր քերած պանիր
մայոնեզ
աղ, բիբար` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակները

Միսը փոքր կտորներով կտրատել, դասավորել կարագով պատված ձեվաթավայի վրա, աղ ու բիբար անել: Սոխը կտրատել կիսաշրջանաձեվ ու լցնել մսի վրա:
Կարտոֆիլը կտրատել ձողաձեվ, աղ ու բիբար անել, համեմել մայոնեզով ու լցնել մսի ու սոխի վրա: Հետո կտրատել սունկը, կրկին համեմել աղով, բիբարով, մայոնեզով ու լցնել կարտոֆիլի վրա:
Զանգվածի վրա քերած պանիր շաղ տալ ու շռայլորեն մայոնեզ լցնել, որպեսզի հյութալի ստացվի:
Տապակել մինչեվ 150 աստիճան տաքացված ջեռոցում 1,5 ժամ:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Ֆրանսիական Տապակա
Այցելուների արձագանքները (1):

Շաաատ համեղ էր: Շատ շնորհակալություն :) Թողել է Արմինե-ը (3 Feb 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.14/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.1/5 (71 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Տնական խորոված հավի կրծքամսով և անանասով Իշխան ձուկը սերուցքով Սնկով Լցոնած Խոզի Միս Էմպանադոս Կարտոֆիլով Քաբաբ

- Այս ռեցեպտը նայել են - 015446

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!