Այժմ ցուցադրվում է 1,067 ռեցեպտ 16 բաժիններում!
Նոր տեղադրված ռեցեպտներ8 ձու,
400 գ ժելե,
եգիպտացորեն,
լոլիկ,
երշիկ:
Ձվի բութ մասից մոտ 1 սմ կտրվածք անել, դատարկել սպիտակուցը և դեղնուցը, լվանալ կեղևը սառը ջրով:
Պատրաստել ժելեն այնպես, ինչպես գրված է պատրաստման եղանակի մեջ:
Խորանարդիկներով կտրատել երշիկը, լոլիկը և եգիպտացորենը: Այնուհետև այս ամենը լցնել ժելեյի մեջ, քանի ժելեն չի խտացել: Խառնել և լցնել ձվի կեղևների մեջ: Թողնել, որ ժելեն խտանա: Խտանալուց հետո կեղևազատեք և զարդարեք հազարաթերթիկներով:
Բարի ախորժակ
Վաղուց եմ փորել, տեսքը շատ գեղեցիկ է, սակայն համը լավը չի: Ժամանակի ու մթերքների անիմաստ կորուստ: Թողել է Աննա-ը (26 Nov 2011) օրը
Կարծում եմ նույնը մրգերով ավելի հաճելի համ կլինի, չեմ պատկերացնում ժելեն երշիկի, լոլիկի հետ: Թողել է Մարի-ը (24 Sep 2011) օրը
Պետք ձուն դատարկել հում վիճակում Ադրինե ջան, և սա արվում է ոչ թե ֆորմաներով այլ հենց բնական ձվի կեղեվով, փորձեք և կհամոզվեք Թողել է Անի-ը (7 May 2011) օրը
Ադրինե ջան սա չի արվում հենց ձվի մեջ, կարծում եմ հատուկ ֆորմաներ կան, որ լցնում եմ մեջը , չնայած կուզեի լսել Սոնայի պատրաստած եղանակը Թողել է Լիլուշ-ը (1 Jan 2011) օրը
Խնդրում եմ նկարները մանրամասն ցույց տվեք, ուղակի հրաշք է, ինձ շատ հետաքրքրում է համը, երևի իր տեսքի նման հրաշք պետք է լինի: Շնորհակալություն Սոնա ջան: Թողել է Լիլիթ-ը (25 Dec 2010) օրը
Վստահ սարքելու եմ, շատ սիրուն միտք էր, բայց խնդրում եմ ասեք, ձուն հում վիճակում, թե խաշած վիճակում դատարկել, որ կեղևը չվնասվի? Շնորհակալություն Թողել է Ադրինե-ը (22 Nov 2010) օրը
դուրս շատ եկավ, բայց ինչ ժելե եք օկտագործում? Թողել է ՏԱԹԵՎԻԿ-ը (12 Sep 2010) օրը
Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ
Գնահատել: Արձագանքել:Բացել բաժինը:
Այլ ռեցեպտներ այս բաժնից:
Իտալական ձուկ Տապակած Տավարի Միս Շնիցելներ սպանախով Կարտոֆիլով, տավարի մսով ուտեստ Ապխտած Վիտչինայով Ռուլետ






Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!