Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Խավիծ: Տեղադրող` Անի | Ավելացման ամսաթիվ` 24 Apr 2010
Տեղադրվել է Մանկական բաժնում

Բաղադրությունը

Անհրաժեշտ պարագաները /8 հոգու համար/

125 գ կարագ, 1 կգ կաթ, 8 ճաշի գդալ ալյուր, 9 ճաշի գդալ շաքարավազ, 1 թեյի գդալ վանիլին, 1 ճաշի գդալ երեմուկ /մանր կորկոտ/:

Պատրաստման եղանակները

Կաթը, վանիլինը և շաքարավազը միասին եփել: Ալյուրը 20 րոպե այրել շատ մարմանդ կրակի վրա` թույլ չտալով, որ գույնը մգանա: Եփած կաթը քիչ-քիչ լցնելով` կերցնել ալյուրին: Ուշադրություն դարձնել, որ խառնուրդը հասնի թանձր ըմպելիքի աստիճանի: Ըստ նախընտրության` մի փոքր պղնձե կաթսա կամ աման յուղոտել: Մեջը լցնել խավիծի խմորը, ապա եփել մարմանդ կրակի վրա մինչև նռան պես կարմրելը: Եփելուց հետո հակառակ կողմ շրջել ու մատուցել: Մատուցելիս կարելի է վրան նաև դարչին ցանել:

Խավիծը, որի պատրաստման եղանակը հասարակ է թվում, սակայն հմտություն է պահանջվում այն ճիշտ եփելու համար, հայկական խոհանոցի ամենահամեղ տոնական քաղցրեղեններից մեկն է… Խավիծը, որի միջուկը պետք է լինի հավի կրծքամսին մոտ թանձրության, անգամ թեթևակի ջրիկ, արտաքին շերտից պետք է մի լավ` վառված լինելու աստիճան, կարմրած լինի:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Խավիծ
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.15/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.2/5 (78 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Մանկական կոկտեյլ Անտոշկա Մանկական կոկտեյլ Մեղվի խայթոց Կարտոֆիլ Սունկ Մումիա Նրբերշիկից Գազարով ապուր

- Այս ռեցեպտը նայել են - 013790

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!