Այժմ ցուցադրվում է 1,018 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Հնդկաձավարով և Հավի Արգանակով Ապուր: Տեղադրող` Անի | Ավելացման ամսաթիվ` 18 Jan 2012
Տեղադրվել է Մանկական բաժնում

Բաղադրությունը

1.5-2 լ. ջուր
500-700գր. հավի միս,
2 փոքր կարտոֆիլ
0.5 բաժակ հնդկաձավար
1 փոքր սոխ
1 փոքր գազար
կանաչի:

Պատրաստման եղանակները

Հավի միսը խաշել սառը ջրով գրեթե 40 րոպե: Ցանկալի է սառը ջրով խաշել, քանի որ արգանակը այդպես ավելի համեղ է լինում:
Գազարը քերիչով անցկացնել, սոխը մանր կտրատել, ապա այս երկուսը միասին տապակել ձեթով: Հավի մսից առանձնացնել ոսկորները և մանր կտրատել: Հավի արգանակը քամիչով քամել 2 անգամ, ապա լցնել կաթսայի մեջ և դնել գազօջախին: Հերթականությամբ ավելացնել քերիչի խոշոր մասով քերված կարտոֆիլը, հնդկաձավարը, կտրատված հավի միսը, իսկ հետո տապակած սոխը գազարով: Երբ ապուրը պատրաստ կլինի, ավելացնել կանաչի ըստ ցանկության: Կարող եք թթվասերով մատուցել: Շատ նրբահամ ապուր է և երեխաներին շատ է դուր գալիս: ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Հնդկաձավարով և Հավի Արգանակով Ապուր Հնդկաձավարով և Հավի Արգանակով Ապուր Հնդկաձավարով և Հավի Արգանակով Ապուր Հնդկաձավարով և Հավի Արգանակով Ապուր Հնդկաձավարով և Հավի Արգանակով Ապուր Հնդկաձավարով և Հավի Արգանակով Ապուր
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 5.00/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 5.0/5 (1 ձայն )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Բալով մանկական կոկտեյլ Գազարով ապուր Բանանով թխվածք Մանկական կոկտեյլ Բելլինի Ձվածեղ զամբյուղիկներում

- Այս ռեցեպտը նայել են - 000214

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!