Այժմ ցուցադրվում է 1,067 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Բլինչիկ Սնկով և Հավի Մսով: Տեղադրող` Գայանե | Ավելացման ամսաթիվ` 18 Oct 2010
Տեղադրվել է Նախուտեստներ բաժնում

Բաղադրությունը

Բլինչիկի լիստեր,
300 գր. աղացած հավի միս,
300 գր. շամպինիոն
սոխ,
ձեթ,
աղ,
պղպեղ,
մայոնեզ, թթվասեր
1 հատ խաշած ձու:

Պատրաստման եղանակները

Շամպինիոնը և սոխը խորանարդաձև կտրատել, ավելացնել հավի աղացած միսը, համեմել աղով, սև պղպեղով և տապակել ձեթի մեջ, այնքան մինչև պատրաստ կլինի: Այնուհետև վերցնել կրակից և թողնել, որ սառչի: Ավելացնել մանր կտրատված ձուն, մայոնեզ կամ թթվասեր և լավ խառնել:
Վերցնել բլինչիկի լիստերը, մեկ ճգ. խառնուրդ դնել մեջ և փաթաթել: Տապակել երկու կողմից ձեթի մեջ, այնուհետև մատուցել:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Բլինչիկ Սնկով և Հավի Մսով
Այցելուների արձագանքները (3):

Շատ համեղ է, շատ հավանեցի: Թողել է Արևիկ-ը (2 Apr 2011) օրը

Շատ համեղ նախուտեստ է, խորհուրդ կտամ այս բաղադրատոմսը նաև առանց շամպինիոնի: Թողել է **********-ը (28 Dec 2010) օրը

Հիանալի բաղադրատոմս է, անպայման կփորձմ պատրաստել: Մեկ էլ կցանկանայի նաև բլինչիկի բաղադրատոմսն էլ տեսնել այստեղ: Թողել է Ագապի-ը (27 Oct 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.05/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.0/5 (42 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Սմբուկը կորեական գազարով Սմբուկով ուտեստ Լցոնած բիբար ձվով Ռուլետներ նախուտեստի համար Նախուտեստ պանրով և կաթով

- Այս ռեցեպտը նայել են - 004471

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!